Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին եւ շնորհավորել նրան առաքելության մեկնարկի առթիվ:
Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը համոզմունք է հայտնել, որ նա իր գործունեությամբ կխթանի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացումը: Գոհունակություն հայտնելով Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքից՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական կապերի առավել ընդլայնումը և առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:
Վրաստանի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ի նպաստ հայ-վրացական կապերի առավել սերտացման:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ, անդրադարձել առևտրատնտեսական օրակարգին: Այս համատեքստում կարևորվել են գործարար շրջանակների միջև ակտիվ շփումները, փոխայցերը, ներդրումային ծրագրերում ներգրավվումը:
Հումանիտար կապերի ամրապնդման առումով նշվել է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56