ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Տավուշի մարզկենտրոն Իջևանում մասնակցել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Մենք ենք, մեր սարերը» մշակութային ծրագրի մեկնարկին, որը տեղի է ունեցել «Վերնատուն» պատկերասրահում։
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, պաշտոնատար այլ անձինք։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Իջևան համայնքին ծրագրի մեկնարկի և մշակութահեն զարգացման նոր հնարավորության կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միության հետ կա բազմաշերտ համագործակցություն ինչպես գիտության ու երիտասարդության, այնպես էլ մշակույթի ոլորտում։
««Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը հնարավորություն է ստեղծում մշակույթի զարգացման, հայկական մշակույթի հանրահռչակման ու պահպանման ուղղությամբ, որը պետք է իրագործվի տարբեր օղակների համատեղ ջանքերի միավորմամբ,-ասել է փոխնախարարը և հավելել,- շատ կարևոր է արժեքների նկատմամբ սեփականության զգաղոցություն ունենալը, նախանձախնդիր լինելը և համայնքներում այս հարցի հետ կապված հանրային վարքականոնի ձևավորումը»։
Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ծրագիրը կարող է դառնալ նախատիպային ՀՀ այլ խոշորացված համայնքների համար, որտեղ Իջևանը դառնում է առաջատարներից մեկը։ Նա նաև նշել է, որ շուտով ԿԳՄՍՆ դրամաշնորհային աջակցությամբ Իջևանում կբացվի երիտասարդական կենտրոն՝ հարստացնելու քաղաքի և հարակից բնակավայրերի մշակութային կյանքը։
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը արժևորում է Հայաստանի Հանրապետության մշակութային օրակարգը և ըստ այդմ՝ այս ծրագիրը կոչված է խրախուսելու նախաձեռնողականությունն ու ստեղծարար միտքը։
«Կարծում եմ՝ այս ռազմավարությունը կնպաստի ինչպես մշակութահեն տնտեսության զարգացմանը, այնպես էլ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանմանը»,- ասել է ԵՄ դեսպանը։
«Մենք ենք, մեր սարերը» մշակութային զարգացման ռազմավարություն է, որը մշակել է Իջևանի համայնքապետարանը EU4Culture ծրագրի աջակցությամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ․ իրականացվելու է 2023-2024 թթ ընթացքում։
Ռազմավարության նպատակն է շարունակական ստեղծագործական գործունեության միջոցով բարելավել մշակութային ենթակառուցվածքները, ապահովել տնտեսական զարգացման հետ սերտորեն փոխկապակցված աշխույժ մշակութային կյանք՝ նպաստելով պատմամշակութային ժառանգության պահպանմանը և արդյունավետ կառավարմանը։
EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, աջակցում է մշակույթի ոլորտին՝ կենտրոնանալով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքների վրա: Դրամաշնորհային հայտերի մրցույթը մեկնարկել է 2021 թվականի մայիսին և կգործի մինչև 2024 թվականի դեկտեմբերը: Ծրագրի շրջանակում ընտրված 3 քաղաքներից Իջևանի «Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը ճանաչվել է լավագույնը, որի իրականացման համար համայնքին միջոցներ են հատկացվել:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56