ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենին եւ նրա հետ քննարկել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ուղղությունների ու հեռանկարների շուրջ։ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ նախարար Ռոբերտ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել նախարարության գործունեության և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին տրամադրվող պետական աջակցության ու դրամաշնորհային ծրագրերին։ Դեսպան Անն Թովթ Սորենսենն իր հերթին խոսել է տեխնոլոգիական ոլորտում Դանիայի ձեռքբերումների մասին, նշել, որ հետաքրքրված է հայկական ընկերությունների գործունեությամբ և իր լիազորությունների շրջանակներում ջանքեր կգործադրի ոլորտային համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրին, հայկական ոլորտային ընկերությունների վերջին ձեռքբերումներին, թվայնացման, կիբեռանվտանգության և մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կողմերը վերահաստատվել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01