«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Թորոսյանը չի մասնակցել ՔՊ վարչության վերջին նիստին, որը երեքշաբթի՝ մարտի 21-ին է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ նույն օրը ԱԺ-ում նախատեսված էր նաեւ ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հանդիպումը: Թորոսյանը, սակայն, այս հանդիպմանն էլ չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հաստատեց, որ Արսեն Թորոսյանը չի մասնակցել վարչության վերջին նիստին, պատճառների մասին, սակայն, նա չցանկացավ խոսել. «Վարչության նիստին չի եղել, բայց պատճառը որքանո՞վ է էական։ Նախ՝ միայն ինքը չէ, որ բացակա է եղել։ Պատգամավորները մասնակցել են խմբակցության նիստին, նաեւ այդ օրը եղել է վարչության նիստ, իսկ նիստերին բացականեր լինում են. մեկը գործուղման է լինում, կարող է նույն օրը ֆրակցիայում նիստ լինի»,-ասաց Մանավազյանը
Մեր տեղեկություններով, սակայն, Արսեն Թորոսյանն այդ օրը խմբակցության նիստին էլ չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ իրավապահ համակարգը վերջերս Փաշինյանին այնպիսի փաստեր է ներկայացրել Թորոսյանի մասով, որոնք, ըստ էության, ապացուցել են իր առնչությունը առողջապահության ոլորտում իր պաշտոնավարման ժամանակ թույլ տված կոռուպցիոն չարաշահումների գործում: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Թորոսյանից, սակայն վերջինս, լսելով որ «Ժողովուրդ» օրաթերթից է, հարցը նույնիսկ չլսեց մինչեւ վերջ՝ ասելով, որ չի ցանկանում խոսել:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ կոռուպցիոն այդ բացահայտումներից հետո Փաշինյանի ու Թորոսյանի հարաբերությունները լարվել են։ Նիկոլ Փաշինյանը խիստ է տրամադրված այս հարցում, ՔՊ-ականներին ասել է, որ սպասում է նախաքննության ավարտին, որից հետո որոշում կկայացնի Թորոսյանի մասով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56