Ռոսելխոզնադզորը կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներ մտցնելու հարցը՝ կապված հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչությունը։
Նշվում է, որ 2023 թվականին Հայաստանից կաթնամթերքի ռուսական շուկա մատակարարումների ծավալների ավելացման կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» աշխատանքներ է իրականացրել՝ պարզելու այդ աճի պատճառները։ Հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։
«Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից այս տարվա մարտի 20-ից մարտի 24-ը անցկացված ստուգման ընթացքում այս փաստը հաստատվել է։
Բացի այդ, արտադրական գործընթացում հայ արտադրողներին թույլատրվում է օգտագործել հումք իրանական ձեռնարկություններից, որոնք իրավունք չունեն մատակարարել Ռուսաստան։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հայտնաբերված խախտումների բնույթը վկայում է նաև անասնաբուժական պետական ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչը բարձրացնում է Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներմուծման վտանգը։
Այդ իսկ պատճառով «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրանքով կասեցնել երկու ստուգված ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը։
Ռոսսելխոզնադզորը տեղեկացրել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հատկապես մտահոգված է այն դեպքերով, երբ երրորդ երկրների ձեռնարկություններն ընդգրկված են Մաքսային միության ռեգիստրներում՝ առանց ռուսական կողմի համաձայնության կամ չնայած ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու ծառայություններին ուղարկված պաշտոնական մերժմանը։
«Ռոսսելխոզնադզոր»-ն առաջարկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնամթերքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով կդիտարկվի Հայաստանի Հանրապետության կաթ վերամշակող բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարման սահմանափակումներ մտցնելու հարցը։
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56