Այսօր «Ռոսելխոզնադզորը» հաղորդագրություն էր տարածել, ըստ որի դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրանքով կասեցնել երկու ստուգված ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը։ Panorama.am-ի տեղեկություններով, այդ ընկերություններից մեկը «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն ՍՊԸ-ն է։ Ընկերության գլխավոր հաշվապահ Հայկ Մելքոնյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն երկու ամիս է՝ չեն կարողանում իրենց ընկերության արտադրանքն արտահանել Ռուսաստան։ Հաշվապահն ասաց՝ պատճառն ընկերությունում չգիտեն։ «Ոչ ոք չի կարողանում ասել պատճառը։ Իրենք էլ դեռ պատճառ չեն ասում։ Մենք դիմել էինք և մեր տեսչությանը, և իրենց, որպեսզի իմանանք պատճառը, թե ինչու մեր ընկերությունը չի կարողանում արտահանում իրականացնել դեպի Ռուսաստան։ Անհասկանալի բացատրություն էր»,-ասաց նա։ «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները Հայաստանում գտնվելու ընթացքում այցելել են նաև այս ընկերություն, իրականացրել ստուգումներ։ «Հիմա սպասում ենք իրենց արձագանքին»,- նշեց նա։ Ըստ «Ռոսելխոզնադզորի» հաղորդագրության, հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։ Հ. Մելքոնյանն ասաց, որ «Մարիաննա» ընկերությունն իրանական հումք օգտագործում է։ «Մենք Իրանից ունենք սերուցքի ներմուծում, որը վերամշակվում, դառնում է պատրաստի արտադրանք՝ կարագ, ապա արտահանվում է դեպի Ռուսաստան»,- ասաց ընկերության գլխավոր հաշվապահ Հայկ Մելքոնյանը։
17:17
16:58
16:44
16:22
15:55
15:35
15:14
14:56
14:21
14:03
13:35
12:56
12:13
11:55
11:36
11:22
10:48
10:35
10:13
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27