Կառավարության ծրագիրը կես տարվա ծրագիր է, որից հետո, ըստ ՀՀ Սահմանադրության, գործող Կառավարությունը հրաժարական է տալու խորհրդարանական ընտրությունների պատճառով: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ ծրագրում կարմիր գծի պես անցնում է գործողությունների շարունակականության հատկությունը, որովհետև «ծրագիրը հեռանկարային է, իսկ առաջարկված փոփոխությունները՝ համակարգային են»:
«Իհարկե, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակից հետո»,- ավելացրեց Հերմինե Նաղդալյանը:
Պատգամավորը նշեց, որ որպես գերակայություն կառավարությունը հայտարարում է ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, լավատեսությունն ապագայի նկատմամբ, կենսամակարդակի բարձրացումը, պաշտպանվածությունը:
«Այս դահլիճում գեղեցիկ խոսքեր շատ են հնչել, այսօր այլևս ոչ մեկին դրանցով չես զարմացնի: Այս դահլիճում շատ քննադատություն էլ է հնչել՝ անձնական դրդումներով, քաղաքականության ու քննադատության գինը ևս շատ ընկած է: Ուստի քննադատությունը պետք է լինի բովանդակային, առաջադրի ելքեր։ Ուստի կարծում եմ, որ Կառավարության ծրագրի երկրորդ կարևոր առանձնահատկությունը ելքեր առաջադրելու մեջ է»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ ծրագրում տնտեսական ոչ ստանդարտ լուծումներ են առաջադրված, որոնք նախկինում մեզանում չեն եղել կամ չեն արժևորվել:
«Սա նոր խոսք է մեր իրականության մեջ: Մեր ժամանակի, մեր իրականության գլխավոր խնդիրները ճիշտ վերհանված են: Թերևս պետք է նշենք, որ ՀՀԿ-ն միշտ էլ իրավիճակը սթափ է գնահատել և իր գործողություններում եղել է բաց, ոչինչ չի թաքցրել։ Առումով նոր կառավարության ծրագիրը, հիմնվելով ՀՀԿ, ՀՀ նախագահի ծրագրերի վրա, անում է քայլ առաջ՝ բարդ իրավիճակից դուրս գալու համար՝ համալիր միջոցառումներով ներկայացնելով: Մենք փոքր երկիր ենք, բայց աշխարհի գերհզորները, սահմանում են մեկ կարևոր խնդիր՝ երկրի ամուր հիմքերի ձևավորում: Այս իմաստով կառավարության ծրագիրը կոնկրետ է»,- շեշտեց Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը հարց հնչեցրեց, թե որքանո՞վ են մրցունակ լինելու կադրերը, որքանո՞վ են կարողանալու ծրագիրը կյանքի կոչել ներկա պաշտոնյաները: Այնուամենայնիվ, ըստ Նաղդալյանի, ողջունելի է պետական կառավարման համակարգին նոր շունչ հաղորդելու վարչապետի մոտեցումը:
Նա նաև առաջարկեց բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը մոտավորապես տասը տոկոսով, որպեսզի լավատեսություն լինի:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55