Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որի պատճառով «Ջրմուղ կոյուղի» ընկերության մասնագետները չեն կարողանում լուծել գյուղի ոռոգման ու խմելու ջրի հարցը։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիսագորի համայքնապետ Գագիկ Նասիբյանը տեղեկացրել է, որ մինչև ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակվելը ոռոգման ու խմելու ջրի մատակարարման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, բայց քանի որ դրանք չէին ավարտվել, այս պահի դրությամբ ջրի խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ։ «Այն ավելի լուրջ է, քան գյուղի՝ թշնամու վերահսկողության տակ գտնվելը, որովհետև մարդիկ հողը մշակելով են կարողանում գոյատևել։ Տնամերձ հողամասերը մշակվում են, բայց ջուր չկա, որպեսզի ոռոգվեն։ Արդեն հասցրել ենք որոշ մշակաբույսեր ցանել։ Այս պահին էլ են գյուղում աշխատանքներ ընթանում` չնայած, որ բնակիչների մոտ մտահոգություն, այնուամենայնիվ, կա»,-ասում է Գ. Նասիբյանը։ Համայնքապետը նշում է, որ բնակիչները հաստատակամ են, չեն ընկրկում ու շարունակում են իրենց տքնաջան աշխատանքով շեն պահել գյուղը։ «Միայն թե խաղաղություն լինի, բոլոր մտահոգությունները հաղթահարվեն, մենք էլ շարունակենք ավելի մեծ նվիրումով արարել մեր հայրենիքում»,- ընդհանրացնում է մեր զրուցակիցը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02