Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, այլև ապօրինի ներխուժում է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն՝ պաշտոնական հաղորդագրությամբ։ Այդ հաղորդագրության մեջ ասվում է, որ 2023թ մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը, Շուշիի շրջանում հատել են շփման գիծը և 2054 բարձունքը և սկսել ինժեներական աշխատանքները։ Ադրբեջանական կողմին է ներկայացվել եռակողմ հայտարարությնա դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանուների կողմից նախնական դիրքեր վերադառնալու մասին պահանջ։ 2054 բարձունքից Ադրբեջանն ուղիղ նշանառության տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարրհը։ Ադրբեջանը սա բացատրում է իբր թե Հայաստանից ԼՂ ռազմական բեռների ու անձնակազմի տեղափոխումներով»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ սա իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է։
«Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը նոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03