Կառավարության ծրագիրը ժամանակագրական առումով հստակ է, անցումային, բովանդակությամբ` տարբեր: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նա նշեց, որ իր կարծիքով պետք չէ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը համեմատել նախորդ ծրագրերի հետ, որովհետև «այսպիսի իրավիճակ անկախության 25 տարիներին երբևէ չենք ունեցել»:
Մելիքյանը հորդորեց լինել միասնական ու «բանի տեղ չդնել» ընդդիմության կողմից քաղաքական բնույթ ունեցող հայտարարությունները: «Որոշները ցանկանում էին ներկայացնել, որ իրենք կան, դրա համար էին նման հայտարարություններ անում: Այս իրավիճակում Գալուստ Գրիգորիչը հայտարարում է, թե ոչինչ, բանի տեղ մի դրեք, դրանք էլ կանցնեն: Իսկապես, ոչինչ, բանի տեղ մի դրեք, իրոք կանցնի…»,- նշեց Մելիքյանը:
Բարձրախոսից լսվեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դիտարկումը, թե Սողոմոն Իմաստունն է, ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով Գալուստ Սահակյանի խոսքը:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը վարչապետին հորդորեց հույս դնել իրենց վրա. «Կարող եք հույս դնել մեզ վրա, մենք իրոք աջակցելու ենք ձեզ»:
Գագիկ Մելիքյանը խոսեց նաև վարչապետի հայտարարությունների մասին՝ մանրամասնելով. «Դուք անկեղծ հայտարարեցիք, որ տնտեսությունը ծանր վիճակում է: Այս հայտարարությունն այնքան ազնիվ էր, որ ընդդիմադիրները սկսեցին կասկածել՝ այդպես է, թե ոչ, բայց դա իրականություն էր: Գիտակցելով ստեղծված ծանր վիճակը՝ վարչապետը հայտարարեց, որ իրավիճակից դուրս գալու կոշտ քայլեր են պետք, որոնք նշվեցին՝ պայքար կոռուպցիայի դեմ, ստվերի դեմ, անօրինական ձևով ստեղծված մենաշնորհների դեմ: Այս ամենն արվեց այն համատեքստում, որ պայքարը պետք է տարվի պետության կողմից՝ չկիրառելով հարկային բարձր ճնշման թեզը»:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03