«Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն, այլև հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի»,-կառավարության նիստի մեկնարկում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա հայնեց, որ ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն՝ պաշտոնական հաղորդագրությամբ, որում ամրագրվել է, որ մարտի 25-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը և հատելով շփման բիծը Շուշիի շրջանում, զբաղեցրել են 20.54 բարձունքը՝ սկսելով ինժեներական աշխատանքներ: Փաշինյան ընթերցեց ՌԴ ՊՆ-ի հայտարարության այն մասը, որտեղ նշվում է, թե ադրբեջանին ներկայացվել է պահանջ դադարեցնել ինժեներական գործողությունները և զորքերը նախկին դիրքեր վերադարձնել:
«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին որոշումն, այլև ավելի է սրում իրավիճակը ԼՂ-ի՝ նաև տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով: 20.54 բարձունքից Ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը-Հին Շեն-Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապով գրունտային ճանապարհը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նշելով, որ Ադրբեջանն իր քայլը բացատրում է նրանով, թե իբր այդ ճանապարհով Հայստանից ԼՂ ռազմական բեռներ և անձնակազմ է տեղափոխվել՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն փաստեց. «Սա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, բայց եթե միայն այսպես լիներ գուցե թե խնդիրն արժանի չլիներ հատում ուշադրության: Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է , որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է»: Նա հայտարարեց, որ Հայաստանը դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում և այնտեղ զինվորական ստորաբաժանումներ չունի: Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունում գործում է Պաշտպանության բանակ։
«Այդ բանակի գործունեությունն ու գոյությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում։ Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, ԼՂ գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը դադարեցված են, ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները և գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է»,-ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ պիտի հետևողականորեն շարունակել միջազգային հանրությանն իրազեկել այս մասին և աշխատել միջազգային անհրաժեշտ մեխանիզմների գործարկման ուղղությամբ։
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03