ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Էմմա Պալյանը, Հրաչյա Հակոբյանը, Բաբկեն Թունյանը և Գևորգ Պապոյանը Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Անն-Լորանս Պետելի և բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների և Վալերի Բուայեի հետ։ «Քննարկման ընթացքում առանձնահատուկ նշվել է Լաչինի միջանցքի բացման հետ կապված ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարմանը Ադրբեջանին պարտադրելուն ուղղված Ֆրանսիայի և Եվրամիության կողմից գործուն քայլեր կիրառելու անհրաժեշտության կարևորությունը։ Նշվել է նաև ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը, ինչը որոշակի զսպող գործոն է հանդիսանում Արդբեջանի ագրեսիայի համար։ Հաշվի առնելով վերջինս, առաջարկվել է միջոցներ ձեռնարկել դիտորդների թիվը ավելացնելու և ժամկետը երկարաձգելու հետ կապված։ Քննարկվել է նաև խաղաղության պայմանագիր կնքման և տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար միջազգային հանրության սատարման և երաշխիքների տրամադրման կարևորությունը։ Այցելության ընթացքում ունեցել ենք նաև մի շարք հանդիպումներ Ֆրանսիայի առողջության ապահովագրական համակարգի ուսումնասիրության հետ կապված։ Մասնավորապես, հանդիպում ենք ունեցել Ազգային Ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ֆադիլա Խատաբիի և հանձնաժողովի անդամների հետ, ինչպես նաև առողջապահության նախարարության, ապահովագրական հիմնադրամի, ապահովագրական ընկերությունների միության, վերահսկողություն իրականացնող գործակալության գործընկերների հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նարեկ Զեյնալյանը։
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33