«Միջադեպի հրահրումն ի սկզբանե եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի կողմից և չի կարող այնպես լինել, որ Մհեր Սահակյանն հենց այնպես բարձրանար և կոնֆլիկտ հրահրեր, կամ հարվածեր»,-անդրադառնալով ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի փակ նիստում ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասաց Սեյրան Օհանյանը: Նա հայտնեց, որ արդեն պայմանավորվել էին իր աշխատասենյակ ժամանած ոստիկանության հետ և հրավիրել էին Մհեր Սահակյանին, որ նա գնար ոստիկանության Արաբկիրի բաժին, բայց այդ պահին ներս է մտել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը և, կարելի է ասել, իր գործողություններով աշխատասենյակումս կազմակերպեց ներքին խառնաշփոթը: Որովհետև ես, Արծվիկ Մինասյանը և աշխատակազմի ղեկավարը քննարկում էինք, հարցը հարթել էինք և կարող էր իրավական այդ գործընթացը շատ հանգիստ տեղի ունենար: Այստեղ օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից ոստիկանության ներկայացուցիչը՝ պետի տեղակալը, ինքը սկսեց Մհեր Սահակյանին բրթբրթել, ինչի իավունքն ինքը չունի և մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում և մեր միջանցքում, ինչն անընդունելի է»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը: Նա հայտնեց, որ ոստիկաններն առաջինը պետք է օրենքը պաշտպանեն և հիշեցրեց, որ երբ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն առաջ էր եկել և ոտքով հարվածել Վահե Հակոբյանին, ոստիկանական զորքերը ներս չեն մտել և ձերբակալել Ալեքսանյանին: «Միակողմանի, կողմնակալ մոտեցում է այս իշխանությունների օրոք, նաև՝ ոստիկանական գործողությունների»,- հայտարարեց Օհանյանը և ներկայացնելով պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպը, հավելեց. «Իմ տեղեկություններով, որոնք հայտնել են պատգամավորները, նման կոնֆլիկտային իրավիճակ՝ բարձր տոնով խոսակցություն, ձեռքը սեղանին խփել, առաջին հերթին ՔՊ պատգամավորի կողմից է եղել, որից հետո տեղի է ունեցել այդ կոնֆլիկտը»:
Աղբյուր` Panorama.am
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01