Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Վերջին տարիներին շատերդ մասնակցել եք դրամահավաքների. «դիրքեր ենք ամրացնելու», «խրամատ ենք փորելու», «էնինչ դիրքի համար տեսախցիկներ ենք գնում», հանդերձանք, բահ, քլունգ, գերան ևն։ Եւ այնուամենայնիվ թշնամին արդեն որերորդ անգամ անարգել՝ առանց դիմադրության հանդիպելու, առաջանում է, գալիս-նստում մեր բարձունքներին, մեր դաշտերում։ Հարց չի՞ առաջանում, թե ինչ եղան քաղաքացիների հաշվին կահավորած, ամրացված բազմաթիվ այդ դիրքերը։ Ո՞ւր էին այդ տեսախցիկները, հեռադիտակները, գիշերային տեսանելիության սարքերը, որոնցով պիտի թշնամու առաջխաղացումը ժամանակին նկատեին, որ չթողնեին։ Կարծում եմ, որ այս՝ արդեն քրոնիկ դարձած ներխուժումները պետք է կասկած չթողնեն, որ անհնարին է երկիրը պաշտպանել սրտացավ քաղաքացիների նախաձեռնություններով, եթե պետության ղեկին թշնամու շահերը սպասարկող հանցավոր խումբ է։ Կարող եք հազարավոր կիլոմետրերով խրամատներ փորել, ամրություններ կառուցել, հանդերձանք ու սարքավորում գնել, բայց այդ ամենը 0 արդյունք է տալու, եթե Հանրապետության հրապարակում հանգրվանած հանցագործները պլանավորել են դիրքերը հանձնել։ Երեկվա ներխուժումից հետո էլ, փաստորեն, հայտարարում են, թե «էսկալացիայի չեն գնալու»։ Այսինքն ադրբեջանցիներին ասում են. «Հանգիստ տնավորվեք, տղե՛րք»։ Լրիվ նույն կերպ, ինչպես դա արեցին 2021-ի մայիսին, երբ ադրբեջանցիները ներխուժեցին մեր տարածք Սյունիքում և Գեղարքունիքում, իսկ նիկոլենք հայտարարեցին, որ միայն բանակցային ճանապարհով են խնդիրը լուծելու»։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02