«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Սյունիքի մարզի Տեղ գյուղ, որի սահմաններից դուրս՝ դեպի Բերձոր ճանապարհը փակ է ոստիկանների կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Մեզ տեղեկացվեց, որ հրաման կա որեւէ մեկին այդտեղից չթողնել անցնել, ենթարկվեցինք իրավապահների պահանջին։ Բայց Տեղ գյուղից անզեն աչքով էլ երեւում էր թշնամու առաջխաղացումը, ինժեներական աշխատանքների կատարումը։ Այդ առումով հստակ էր մի բան. երեկ ԱԱԾ–ը հինգ կետով հաղորդագրությունը՝ 100–ից 300 մետր առաջխաղացման Մասին՝ ամբողջությամբ չի արտահայտում կամ ավելի ճիշտ՝ մանիպուլացնում է իրավիճակը։ Մենք ցավով ենք արձանագրում դա, բայց երեկ Կառավարության նիստին վարչապետի աթոռը զբաղեցնողի շատ հանգիստ հայտարարությունը, թե ապրիլի մեկից նոր ճանապարհ է լինելու, իսկ հասարակական արձագանքի ահազանգից հետո ԱԱԾ–ի հաղորդագրությունն էլ կես ճշմարտություն է արտահայտում այդ ամենի մասին։ Իրականում որոշակի կառույցների անգործության հետեւանքով, չծրագրված աշխատանքի հետեւանքով թշնամին հանգիստ առաջխաղացում է ունեցել»,– ասել է Գեղամ Մանուկյանը։
17:17
16:58
16:44
16:22
15:55
15:35
15:14
14:56
14:21
14:03
13:35
12:56
12:13
11:55
11:36
11:22
10:48
10:35
10:13
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27