ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը գրում է.
«Երեկվանից հետևում եմ սոցիալական տարբեր հարթակներում քպ-ակաների բարձրացրած աղմուկին. ամեն մեկն իր պարտքն է համարում իր ձևով ներկայացնել Մհեր Սահակյանի հարվածը: Հասկանալի է, որ նեղված են՝ այս անգամ հնարավորություն չեն ունեցել իրենց բնորոշ ոհմակային տրամաբանությամբ «միասին հարձակվելու» (դեմ առ դեմի դեպքում իրավիճակը սովորաբար այլ է): Իսկ թե ինչպես են բոլորով հարձակվում ԱԺ-ում և հետո մնում առանց պատասխանատվության, բազմաթիվ դրվագների ականատես եղել ենք: Եվ ամեն անգամ մերժված կամ կարճված քրեական գործերը ինդուլգենցիա են ստեղծել քպ-ականների համար շարունակել նույն ոճով: Ես ափսոսում եմ երեկվա միջադեպի համար, սակայն կարծում եմ, որ քպ-ականները պետք է լավ գիտակցեն, որ իրենց իշխանության մեղքով ստեղծված իրավիճակն ու մթնոլորտը ամեն վայրկյան կարող է պայթել: Երեկ դա ԱԺ-ում էր, վաղը կարող է լինել փողոցում, մյուս օրը՝ որևէ այլ հանրային վայրում: Մարդկանց, կամ գոնե մարդկանց զգալի մասի նյարդերն այնքան լարված են, որ ցանկացած պահի կարող են վերածվել բռունցքի: Այդ ժամանակ «միասին հարձակվելը» չի փրկելու և նույնիսկ միասին փախչելը օգուտ չի տալու: Եվ քանի դեռ քպ-ականները ինքնակամ ենթարկվում են քաղաքական թրաֆիքինգի, ինքնակամ իրենց քաղաքական անձնագրերը հանձնել են Հայաստանի և Արցախի ճգնաժամերի համար մեղավոր ՄԵԿ-ին, նրանցից յուրաքանչյուրի հանդեպ շատ բարդ է պահել էթիկետ և դաստիարակություն: Եվ վերջում, սոցցանցերում Մհեր Սահակյանի դեմ կռիվ տվողները լավ կլիներ նույն ակտիվությունը ցուցաբերեին ադրբեջանցիների կողմից Տեղ ներխուժելու, գյուղացիների դաշտերը զավթելու վերաբերյալ: Թե չէ բերաններն այնպես են ջուր են առել, ասես դա իրենց պատասխանատվությունը չէ: Ձեզ իշխանությունը պետք է մարդկանց ցասումից պաշտպանվելու համար, և դա է պատճառը, որ ամեն գնով ուզում եք պահել այն: Մնացած հարցերում դուք չգիտեք ինչ է պատասխանատվությունը, բայց արդեն լավ սերտել եք, թե ինչ է «անիշխանությունը»»։
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01