ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի շրջանակում թեկնածուների միջև անցկացված 3-րդ՝ վերջին հեռուստաբանավեճը դիտել է 71.6 մլն հեռուստադիտող, ինչի մասին վկայում են Nielsen հետազոտական ընկերության վիճակագրական տվյալները:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այսպիսով՝ հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև կայացած վերջին հեռուստաբանավեճը դիտումների առումով դարձել է պատմության ընթացքում 3-րդ ամենադիտվածը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 1980թ. թեկնածուներ Ջիմի Քարտերի և Ռոնալդ Ռեյգանի միջև կայացած հեռուստաբանավեճը դիտել է 80.6 մլն մարդ, ինչը ներկայում 2-րդ լավագույն ցուցանիշն է: Մինչդեռ դիտումների թվով ռեկորդակիր է Քլինթոնի և Թրամփի առաջին հեռուստահանդիպումը, որը դիտել է մոտ 84 մլն մարդ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ամերիկյան CNN հեռուստաընկերության գնահատականի համաձայն՝ Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել նախագահական վերջին հեռուստաբանավեճում:
Նշվում է, որ CNN-ի հարցման արդյունքները ցույց են տվել, որ նախկին պետքարտուղարին հաղթող է անվանել հարցման մասնակիցների 52 տոկոսը:
Հանրապետական Դոնալդ Թրամփին իր ձայնն է տվել հարցման մասնակիցների 39 տոկոսը:
Հայտնի է նաև, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թրամփն ու դեմոկրատների թեկնածու Քլինթոնը խախտել են ավանդույթն ու բանավեճը սկսել առանց ձեռքսեղմման:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին:
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44