«Հայաստան» խմբակցությունը տարածել է հայտարարություն մարտի 31-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որտեղ ասված է. «2023թ. մարտի 31-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային փակ քննարկման ավարտին, որին մասնակցում էին բացառապես պատգամավորներ և Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, տեղի է ունեցել անցանկալի միջադեպ: Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ, ՔՊ կուսակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը չհիմնավորված ագրեսիվ վարքագիծ է դրսևորել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը նրան հորդորել է չգոռգոռալ: Վլադիմիր Վարդանյանը շարունակել է անհարգալից վերաբերմունքը և գոռգոռոցները, կտրուկ ոտքի է կանգնել և ագրեսիվ շարժվել դեպի Մհեր Սահակյանը: Մհեր Սահակյանը, ինքնապաշտպանվելով, ձեռքի մեկ հարված է հասցրել Վլադիմիր Վարդանյանին և միջադեպի զարգացումը կանխելով՝ հեռացել է սենյակից: Միջադեպից հետո Մհեր Սահակյանը գտնվել է «Հայաստան» խմբակցությունում: Ժամանած ոստիկանության աշխատակիցներին ասվել է, որ Մհեր Սահակյանը պատրաստ է ինքնակամ ներկայանալ ոստիկանության բաժին: Այդ պահին խմբակցության սենյակ է մտել Ալեն Սիմոնյանը և անհավասարակշիռ վարքագծով սպառնալիքներ հնչեցրել, որից հետո ոստիկանությունը, առանց հիմքի անհամաչափ ու բիրտ ուժ է կիրառել պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ՝ վերջինիս բերման ենթարկելով ոստիկանության բաժին: Միջադեպի վերաբերյալ քննչական կոմիտեն ուղղորդված և միակողմանի հայտարարություն տարածեց՝ առանց ականատես ընդդիմադիր պատգամավորներին հարցաքննելու, իրականությունը պարզելուն ուղղված նվազագույն ջանքեր գործադրելու` ընդդիմադիր պատգամավորին ոչ իրավաչափորեն ձերբակալելով: Սա քաղաքական հայացքներով պայմանավորված հստակ խտրականության ևս մեկ փաստ է, քանի որ իշխանական պատգամավորների կողմից համանման և առավել տգեղ միջադեպերի պարագայում կամ քրեական վարույթ չի նախաձեռնվել կամ ծածկադմփոց է արվել: Ավելին՝ իշխանական պատգամավորների կողմից նման վարքագիծը քաջալերվում է պաշտոնատար անձանց կողմից: Միջադեպի առնչությամբ քպ-ականների և իրավապահ համակարգի ցուցաբերած վարքագիծը հերթական անգամ փաստում է նրանց կողմից երկրի անվտանգային կարևորագույն օրակարգերը ստվերելու, հանրության ուշադրությունը շեղելու, դրանք հետևողականորեն սեփական իշխանությանը ծառայեցնելու, երկակի ստանդարտներ կիրառելու քաղաքականության մասին: Մինչդեռ Ազգային ժողովում համանման միջադեպերի պատճառը պաշտոնատար անձանց իշխանազանցությունն է, օրենսդիր մարմնի աշխատանքներում և պատգամավորների միջանձնային հարաբերություններում կարգավիճակով պայմանավորված օրենսդրական և էթիկայի կանոնների անթույլատրելի խախտումները: Դատապարտում ենք ներկայացուցչական բարձրագույն մարմնում մեծամասնության որդեգրած այս քաղաքականությունը, իրավապահ մարմիններին սեփական իշխանությանը ծառայեցնելու և վերջիններիս կողմից ջանասիրաբար կատարելու գործելակերպն ու երկակի ստանդարտների անթաքույց կիրառումը: Պահանջում ենք դատական և իրավապահ մարմիններից՝ դադարել կատարել օրվա իշխանությունների հակաօրինական պահանջները, առաջնորդվել պետական շահի գիտակցմամբ՝ Սահմանադրության և օրենքներին համապատասխան: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և տեղական հաստատությունների ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի քաղաքական իշխանությունների հակաժողովրդավարական և հակաօրինական այս վարքագծի վրա»։
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56