«Սա արտառոց դեպք է և շատ վտանգավոր, այն շատ մեծ հավանականությամբ կարող էր բերել նաև զոհերի, և այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ին Երևանի մետրոյի գծերի վրա տեղի ունեցած քարաթափման դեպքին: Մինչ այդ Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց, որ ապրիլի 1-ին ժամը 14:20-ին մետրոյի Զորավար Անդրանիկ կայանից Սասունցի Դավիթ կայան 2-րդ գծով գնացող գնացքի մեքենավարը տեսել է, որ հենապատը փլվել է հանդիպակած գծի ռելսերի վրա և այդ մասին տեղեկացրել գնացքների կարգավարին, վերջինս էլ տեղեկացրել է առաջին գծով այդ տեղամասին մոտեցող մեքենավարին և կանգնեցվել է երթևեկությունը: Ապրիլի 2-ից, ըստ Սեդրակյանի ներկայացման, շինարարություն իրականացնող ընեկրության հետ վերականգնել են երթևեկության բնականոն ընթացքը: Ավինյանը հայտարարեց, որ շատ շինարարներ իրենց աշխատանքին ի միջի այլոց են վերաբերվում: «Այս ի միջի այլոց վերաբերմունքի հետևանքով մենք ապրիլի 1-ին մետրոյի գծերի վրա ուենցել ենք քարաթափում, որը կարող էր բերել այդ վագոններից մեկի ռելսերից դուրս գալուն և զոհերի»,-ասաց Ավինյանը և ներկայացնելով դեպքի մանրամասները, հավելեց, որ պատահաբար է դիմացից եկող մեքենավարը տեսել քարաթափումը և ահազանգել: Նա դիմեց քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և վարչական շրջանի ղեկավարին՝ ասելով.
«Խնդրում եմ ամենախիստ ձևով, գտեք այդ ձևը և պատժի ենթարկեք կառուցապատողին, որը մեղավոր է եղել»: Ավինյանը հայտնեց, որ կարիք չկա ոստիկանությանն ասել, որ քննություն է պետք իրականացնել, քանի որ վտանգավոր դեպք է տեղի ունեցել Փոխքաղաքապետը ասաց, որ նման ի միջի այլոց վերաբերմունք կարող է դրսևորվել նաև բազմաբնակարան շենք կառուցելիս ամրանների և բետոնի հարցում: «Այդ ի միջի այլոց վերաբերմունքը կարող է բերել անվտանգության մեծ խնդիրների և բոլոր ոլորտներում ուենք այս խնդիրը: Սիրելի գործընկերներ, ես ուզում եմ, որ մենք չհանդուժենք նմանատիպ վերաբերմունք և կարծում եմ, որ այն առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում»,-հայտարարեց Ավինյանը:
Աղբյուր` Panorama.am
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55