Դաշնային կարգավորող մարմինները վերջերս ավիաընկերություններին կոչ են արել 10 տոկոսով կրճատել իրենց չվացուցակները՝ փորձելով կանխել չվերթների գերհագեցածությունն այս ամռանը, քանի որ օդաչուների եւ ավիակարգավորողների թվաքանակն անբավարար է։ Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանը եւս կկրճատի միջազգային չվերթների թիվը, տեղեկացրել է Travel Awaits-ը։ «Սհիփհոլը» մինչեւ 2023թ. նոյեմբեր կկրճատի չվերթները՝ 500 000-ից հասցնելով 460 000-ի, դրանք կկրճատվեն եւս 20 000-ով մինչեւ 2024թ. նոյեմբեր, եւ այս ամեննն այն բանի համար, որպեսզի կրճատվեն ածխաթթու գազի արտանետումները։ Եվրոպական շատ երկրներ քայլեր են նախաձեռնել որոշ տարածաշրջանային չվերթները կրճատելու համար, որպեսզի կանխվեն ածխաթթու գազի արտանետումները, քանի որ, ըստ գնահատականների, ավիացիային բաժին է ընկնում համաշխարհային աղտոտման մոտ 3 տոկոսը։ Նիդեռլանդների կառավարության այս փորձն առաջին գործողությունն է, որը կազդի միջազգային չվերթների վրա։ Delta, Corendon, EasyJet, Tui եւ KLM նիդեռլանդական ավիաընկերությունները հայտարարել են, որ մտադիր են դատարան դիմել այս միջոցառման պատճառով։ «Մենք առարկում ենք «Սհինփոլ» օդանավակայնի թողունակությունը կրճատելու դեմ եւ շարունակելու ենք ներդրումները մեր ավիալրակազմի թարմացման եւ արդիականացման համար՝ որպես աղմուկի մակարդակի եւ բնապահպանական խնդիրների նվազեցման առավել արդյունավետ միջոց»,- Financial Times-ին ասել է Delta-ի նախագահ Փիտեր Քարթերը։ Այս քայլը 2023թ. 8 տոկոսով կկրճատի չվերթները «Սհինփոլում» եւ 4 տոկոսով էլ՝ հաջորդ տարի, իսկ Նիդեռլանդների իշխանությունները շարունակում են պնդել իրենց տեսակետը։
21:29
20:22
19:23
19:03
18:50
18:06
17:47
16:58
16:45
16:32
16:14
15:59
15:46
15:33
15:14
14:48
14:32
14:06
13:36
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58