«Հատուկ ուզում եմ շեշտադրել, որ ընդհանրապես չեմ խոսելու ընդդիմադիր, իշխանական, հասարակական-քաղաքական գործիչ դիրքերից, որովհետև ՄԻՊ-ի առաքելությունն ընհանրապես չի տեղավորվում հիշյալ համատեքստում»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Անահիտ Մանասյանը: Նրա կարծիքով՝ մարդու իրավունքների համատեքստում ընկած է երկու գաղափար՝ արժանապատվության և հանդուրժողականության: «Իմ առաջնահերթ նապատակը հենց հանրային հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումն է և դրան նպաստելը, որովհետև առանց նման մթնոլորտի, հնարարվոր չէ ունենալ մարդու իրավունքների պաշտպանության ո՛չ գործիքակազմ, ո՛չ էլ հնարավոր է որևե տեսանկյունից մտածել մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մասին»,-ասաց Մանասյանը: Նա հայտնեց, որ ՄԻՊ-ի հիմնական գործիքակազմը խնդիրները տեսնելն ու արձանագրելն է, բայց այն միակը չէ և կարևորեց միջազգային չափանիշների համաձայն երկու այլ գործիքակազմերի օգտագործումը:
«Դրանցից մեկը հաշտարարության գործառույթն է, որը ՄԻՊ-ն իրականացնում է հանրության և իշխանության միջև և կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը վերանայելը»,-հայտնեց ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուն: Հայտարարելով, որ համակարգը կատարելագործման լուրջ կարիք ունի՝ Անահիտ Մանասյանն ընդգծեց ազատության իրավունքի սահմանափակման դեպքերը, ինչպես նաև խոշտանգումների, անհամաչափ ուժի կիրառման խնդիրները, որոնք, ըստ նրա, պետք է համատեղ ուժերով լուծվի: ՄԻՊ-ի իշխանական թեկնածուն խոսեց նաև խտրականության արգելքի սահմանափակման խախտման դեպքերի մասին՝ պնդելով, որ այն ոչ միայն քաղաքական հարաբերություններում է նկատվում այլև այլ հարաբերություններում:
Աղբյուր` Panorama.am
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55