«Պետք է հավաքվել մեկ նպատակի շուրջ՝ այսօրվա ձախորդ կառավարությանն ու իշխանավորներին հեռացնել իրենց աթոռներից, որովհետև արդեն ձևավորված հիմնական միտքն այն է, որ մեր երկրի դժբախտությունների պատճառը հենց այս իշխանությունն է»,- Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման ակցիայի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։ Նրա խոսքով, այսօր փակուղի է մտել տնտեսական, քաղաքական, բարոյական, կրթական, մշակութային, կյանքի բոլոր ոլորտները. «Արդեն կանգնած ենք ոչ միայն պետականությունը կորցնելու վտանգի առաջ, այլ մենք մաս-մաս կորցնում ենք մեր պետականությունը, մաս-մաս կորցնում ենք մեր ինքնությունն ու ինքնասիրությունը, որովհետև դրսի թշնամուն համառորեն աջակցում են կամ գիտակցված կամ անգիտակցաբար ներկայի իշխանությունները»։ Ս. Սրապիոնյանը ներկայացրեց իրենց պահանջները. «Ազգային ժողովին դիմել էինք, հիմա էլ ենք դիմում պարտադրանքի ոճով՝ ճանաչել Արցախի Հանրապետության ինքնուրույնությունը, անկախությունը, գործնական քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար, երեք ամիսից ավելի է կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում Արցախի ժողովրդին ինչ-որ ձևով սատար կանգնելու համար։ Արտաքին ու ներքին քաղաքականության բոլոր ուղղություններով ձախողված, պատերազմում երկիրը պարտության տարած վարչապետի ու իր թիմի անհապաղ հեռացումն ենք պահանջելու՝ հենվելով համաժողովրդական ճնշման վրա, ձևավորելով նաև հակաճգնաժամային, արհեստավարժ ժամանակավոր կառավարություն, որը պետք է լինի տեխնոկրատների կառավարություն՝ բաղկացած բացարձակ միայն մասնագետներից, այն մարդկանցից, ովքեր իրենց հայկական ծագումը, իրենց հայկականությունը, իրենց երկրի նվիրյալն են։ Այդ մարդիկ պետք է կարողանան երկիրն այս փոսից հանել։ Մենք հայտնվել ենք անել վիճակում, միայն նվիրյալների ու բարձր պրոֆեսիոնալիզմով օժտվածների խորհուրդը կարող է երկիրն այս փոսից հանել, եթե, իհարկե, իշխանական լծակներից տիրապետողները հնարավոր բոլոր քայլերը չանեն խաթարելու համար մեր պետության վերակենդանացումը, քանի որ մենք արդեն գրեթե մահամերձ վիճակում ենք»։
Աղբյուր` Panorama.am
21:29
20:22
19:23
19:03
18:50
18:06
17:47
16:58
16:45
16:32
16:14
15:59
15:46
15:33
15:14
14:48
14:32
14:06
13:36
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58