Ապրիլի 5-ին ԱՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Վիգեն Գրիգորյանի հիշատակի օրն է: 30 տարի առաջ այս օրը ականի պայթունից կտրվում է արցախյան ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկի՝ ԱՀ ԳԽ պատգամավոր Վիգեն Գրիգորյանի կյանքի թելը: Վիգեն Գրիգորյանը դաշնակցական էր, Հադրութի ակտիվիստներից: Նրա անմիջական մասնակցությամբ 1991-ի հոկտեմբերին իրականացվել էր Տողի ազատագրումը: 1991թ. դեկտեմբերի 28-ի ընտրություններում Վիգեն Գրիգորյանն ընտրվել էր ԱՀ ԳԽ պատգամավոր: Սակայն պատգամավոր դառնալուց հետո էլ Վիգեն Գրիգորյանը զենքը վայր չի դրել: Իր ջոկատով նա մասնակցել է Խոջալլուի ռազմագործողությանն ու կյանքի ճանապարհի բացմանը: Այսօր ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը պատգամավորների ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել ԱԺ ճեմասրահի զոհված պատգամավորների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առջև: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հիշատակի արարողությանը ներկա էին ընտանիքի անդամներ, հարազատներ, կուսակցական և ծառայակից ընկերներ: «Այն արժեհամակարգը, որ որդեգրել էր Վիգեն Գրիգորյանը, մեզ համար պետք է լինի ուղեցույց և մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա նրա թողած հետքն ու ավանդը դարձնել գործելաոճ»,- գնահատանքի ու խոնարհումի իր խոսքում ընդգծել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
18:25
18:02
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03