Քաղաքապետարանի կողմից չինական ավտոբուսների ձեռքբերման գործարքի վերաբերյալ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի գրառումից հետո Հակակռուպցիոն կոմիտեն ստուգողական գործողություններ է նախաձեռնել։ «Այս պահին քրեական վարույթ չկա, ստուգողական գործողությունները շարունակվում են»,-Panorama.am-ին հայտնեցին կոմիտեից։ Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանը հրապարակային կերպով կասկած էր հայտնել քաղաքապետարանի իրականացրած գործարքի վերաբերյալ։ «Իհարկե, ես հակված չեմ մտածելու, որ առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են, օրինակ, փոխանցելով ԱՄԷ-ում առկա հաշիվներին, սակայն այս ամենը, մեղմ ասած, առնվազն պետական կամ համայնքային միջոցների անարդյունավետ կառավարում է, եթե ոչ հասարակ վատնում, ինչը քրեորեն պատժելի արարք է»,-չինական ավտոբուսների ձեռքբերման գործարքի մասին գրել էր Մեսրոպս Առաքելյանը, որն այդ ժամանակ դեռ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երբեմնի կուսակիցն ու ընկերն էր եղել։ Ի պատասխան նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գրել է. ««Երկար մտորումների արդյունքում, որոշեցի իմ էջում անդրադառնալ Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 2021 թվականին ձեռք բերված չինական ավտոբուսների շուրջ ծավալված դիլետանտ մարդկանց, ոչ պրոֆեսիոնալ, օրենքը և իրավունքը խախտելու գնով որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող կեղծ, չհիմնավորված և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող տեղեկատվությանը, որոնց ի պատասխան ձեռնարկվել են միջոցներ իրավական ճանապարհով»։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02