«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք նշել, որ հատկապես վերջին շրջանում հայաստանյան մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ ինտենսիվ «արտաքին» շփումների մեջ են՝ փորձելով որոշակիորեն դիրքավորվել նաև այդ «դաշտում»: Ինչպես երևում է, Երևանի ավագանու սպասվող ընտրությունները ևս զերծ չեն լինի նշյալ «աշխարհաքաղաքական» կոնտեքստից:
Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի հավանական «առաջին համար», այսինքն՝ քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլ յանը դիրքավորվում է, այսպես կոչված, արևմտյան, այդ թվում, մասնավորաբար, «ֆրանսիական» գծում: Բանն այն է, որ Ֆրանսիան տարբեր ասպեկտներով ցանկանում է էլ ավելի ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանում, այս պարագայում՝ նաև Երևանի ապագա իշխանության միջոցով: Կան տեղեկություններ, որ Մանե Թանդիլ յանի՝ «ֆրանսիական թեկնածու» լինելու հարցում որոշակիորեն շահագրգռված է նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Դիվանագիտական շրջանակներում նույնիսկ կատակում են, թե կին քաղաքապետն ուզում է Երևանում էլ կին քաղաքապետ տեսնել: Ի դեպ, այս տեսակետից ուշագրավ է, որ Թանդիլ յանի վերջին հանդիպումները տեղավորվում են հենց «արևմտյան» թեմայի մեջ: Ի մասնավորի, վերջերս նա Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին, ինչպես նաև հանդիպում է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:25
18:02
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03