Մոսկվայի ամենամեծ առեւտրի կենտրոններից մեկի՝ «Մետրոպոլիսի նոր սեփականատեր է դարձել Balchug Capital ներդրումային ֆոնդը։ Մինչ այդ ընկերությունը ֆիննական EKE եւ Vicus ընկերություններից գնել էր Pulkovo Sky բիզնես-կենտրոնը Սանկտ Պետերբուրգում։ Մինչեւ 2016թ. Balchug Capital-ը, որը հիմնել են Դավիթ եւ Վարդան Ամարյանները, հայտնի էր որպես Copperstone Capital, որն անվանումը փոխել է արժեթղթերի ինսայդերական առեւտրի հետ կապված սկանդալի պատճառով՝ SEC-ի կարգավորման պահանջներից հետո։
Balchug Capital ներդրումային ֆոնդը դարձել է «Մետրոպոլիս» առեւտրի-զվարճանքի կենտրոնի (205 000 քառակուսի մետր) նոր սեփականատերը, այն գտնվում է Մոսկվայի Լենինգրադյան խճուղում։ Այս մասին տեղեկացրել է «Ведомости»-ն՝ հղում կատարելով ներդրումային ֆոնդի եւ IBC Real Estate քոնսալթինգային ընկերության (խորհրդատվություն է կատարել գործարքի համար) ներկայացուցչին։ Գործարքն արժանացել է օտարերկրյա ներդրումների կառավարական հանձնաժողովի հավանությանը։
Գործարքի գումարը Balchug Capital-ի ներկայացուցիչը հրաժարվել է նշել՝ տեղեկացնելով միայն, որ գինը «հրապուրիչ» էր։ Ricci | Blackstone-ի գործընկեր Ալեքսեյ Սիգալը «Մետրոպոլիսի» շուկայական արժեքը գնահատել է 60-63 մլրդ դոլարի սահմաններում, «Технологии доверия» (նախկին PwC) ընկերության անշարժ գույքի ոլորտում գործարքների ուղեկցման գծով տնօրեն Սայանա Ցիրենովան՝ 60-65 մլրդ ռուբլու սահմաններում։ Կապիտալի Nikoliers շուկաների դեպարտամենտի տնօրեն Դենիս Պլատովն ասել է, որ «Մետրոպոլիսի» վաճառքը վերջին մի քանի տարիների ամենախոշոր գործարքն է Ռուսաստանի առեւտրային անշարժ գույքի ներդրումային շուկայում։
Balchug Capital ֆոնդը (նախկին անվանումը՝ Copperstone Capital) տնօրինում է ավելի քան 250 մլն դոլարի ակտիվների։ Այն ստեղծվել է 2009թ. Վարդան եւ Դավիթ Ամարյան-եղբայրների կողմից։ Դավիթ Ամարյանը մինչ այդ հինգ տարի աշխատել է «Տրոյկա-Դիալոգ» ներդրումային ընկերությունում, որը հիմնել է Ռուբեն Վարդանյանը։ 2013թ. հեջ-ֆոնդը, ինչպես գրել է Forbes-ը, եկամտաբերությամբ երկրորդն էր Ռուսաստանում։ Մինչեւ 2012թ. ընկերությունը կոչվում էր BCD Partners (behind closed doors — փակ դռների հետեւում)։ Այնուհետեւ եղբայրներն ընտրել են իրենց մանկության անվանումը. հայկական գյուղը, որտեղ նրանք անցկացրել են ամառները, գտնվում է Պղնձաքար կոչվող լեռան կողքին, որն էլ անգլերեն թարգմանվում է Сopperstone։
2016թ. մարտին ֆոնդը կորցրել է միջոցների 60 տոկոսը եւ 10 մլն դոլարի տուգանք վճարել ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին (SEC), որը մեղադրել է ֆոնդին ու եւս մի շարք ընկերությունների արժեթղթերի ինսայդերական առեւտրի մեջ։ SEC-ի հետ պահանջների կարգավորման մասին հաշտության համաձայնագրի կնքումից հետո ընկերությունը վերանվանվել է Balchug Capital։ Մինչ այդ Balchug Capital-ը Ռուսաստանում ֆիննական EKE եւ Vicus ընկերություններից գնել էր Pulkovo Sky բիզնես-կենտրոնը (76 000 քառակուսի մետր), որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի կողքին։ Ընկերությունը կշարունակի ներդրումներ կատարել Ռուսաստանի բարձրորակ անշարժ գույքի ոլորտում, որի պահանջարկը միշտ բարձր մակարդակի կլինի, թերթին ասել է Դավիթ Ամարյանը։
18:25
18:02
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03