Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած երկրորդ վարորդ Ավագ Ծատինյանը կենթարկվի աչքի վիրահատության: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ տիկին Հասմիկը՝ նշելով, որ իր ամուսինն այսօր հետազոտման է ենթարկվել եւ պարզվել է, որ նա աչքի վնասվածքներ ունի:
«Իր ոչ մի բանն էլ առողջ չի: Հետազոտվել է՝ աչքի ոսկորի վրա կա ճաք, արյան զեղում կա, բացի դրանից ոտքը պետք է ռենտգեն արվի, որ հասկանանք ոսկորը վնասված է, թե ոչ» ,-ասաց նա:
Տիկին Հասմիկը նշեց, որ իր ամուսինը Մոսկվա-Երեւան ավտոբուսի երկրորդ վարորդն է եղել, դեպքի պահին վարորդի կողքին քնած է եղել: Նրա խոսքով՝ ամուսինը դեպքից ոչինչ չի հիշում, վթարի ժամանակ արթնանալուց հետո ինքնուրույն է ավտոբուսից դուրս եկել, որից հետո նրան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 27 մարդ:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47