«Աուտիզմ» ազգային հիմնադրամն Աուիտիզմի իրազեկման միջազգային օրվա շրջանակում կազմակերպել է միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը
Միջոցառումն անցկացվել է «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որտեղ հաստատության սաները հանդես են եկել համերգային կատարումներով: Կազմակերպվել է նաև երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը տրամադրվելու է կենտրոնի սաներից մեկին: Կենտրոն հաճախում է 200 սան:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ այս միջոցառումը հասարակությանը երեխաներին ծանոթացնելու, նրանց հնարավորություններն այլ դիտանկյունից գնահատելու լրացուցիչ հնարավորություն է. «Այսօր երեխաները դրսևորվեցին իրենց լավագույն կողմերով: Եվ այս միջոցառումը հաջողված իրադարձություններից է, որ վստահություն է ներշնչում թե՛ մանկավարժներին, թե՛ ծնողներին՝ չընկճվելու և փորձելու հաղթահարել դժվարությունները՝ նոր արդյունքներ գրանցելով»:
Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ պետության գերակա ուղղություններից է համընդհանուր ներառականության ապահովումը, որն արդեն իսկ իրականացվում է կրթական մի քանի մակարդակներում. «Համընդհանուր ներառականության ապահովումը հնարավորություն է տալիս ցանկացած երեխայի՝ անկախ իր զարգացման առանձնահատկություններից, իր հասակակիցների հետ կրթություն ստանալու, իր պոտենցիալը ռեալիզացնելու»
Վիճակագրական տվյալներով՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8000-ից ավելի երեխաներ սովորում են հանրակրթական դպրոցներում: Փոխնախարարի հավաստմամբ՝ պետության համար առաջնային է հենց կրթության միջոցով այս երեխաներին հասարակության մեջ ներառելու գաղափարը:
Նախորդ տարվանից համընդհանուր ներառականության համակարգը սկսել է ներդրվել նաև նախադպրոցական համակարգում՝ Երևանում, Սյունիքում, Լոռիում, Տավուշում: Այս տարվանից աշխատանքներ են իրականացվում՝ համընդհանուր ներառականության համակարգը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդնելու ուղղությամբ:
«Գերնպատակը կրթական բոլոր մակարդակներում ներառականության ապահովումն է: Այս ուղղությամբ նաև մասնագետների կարողությունների զարգացման շարունակական վերապատրաստումներ են իրականացվում»,- նշել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով` սեպտեմբերից գործելու է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, ըստ որի՝ յուրաքանչյուր դպրոց ստանալու է նպատակային բյուջե՝ ուղղված դպրոցի միջավայրային պայմանների, մատչելիության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ անհատական կամ խելամիտ հարմարեցումների ապահովմանը:
18:25
18:02
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03