«ՕԹԹԿ» (Օթը, Թոթը, Թվանքի կոթը) կատակերգական ֆիլմն՝ ապրիլի 6-ից բոլոր կինոթատրոններում. «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան:
Նախկինում որպես տարբեր տեսահոլովակների ռեժիսոր հայտնի Սերժ Գաբյանն այս անգամ որոշել է ֆիլմ նկարել՝ հանդես գալով նաեւ որպես Ֆիլմի սցենարի հեղինակ և գլխավոր պրոդյուսեր: Իր խոսքով՝ ֆիլմի անվանումը նախ հարցեր է առաջացնում, ինչը ավելի է մեծացնում հետաքրքրությունը, բացի այդ այն ինքնին բնութագրում է իրենց ասելիքներից գլխավորները: «ՕԹԹԿ» ֆիլմի աշխատանքները սկսվել է 2020 թվականից, իսկ նկարահանումները տեղի են ունեցել 2021 օգոստոսից մինչև 2022-ի մայիս, Երևանում:
«Քրեական կատակերգություն է՝ նոր ժանր հայկական ֆիլմարտադրության մեջ, նման ոճային փորձեր քիչ են արվել։ Ֆիլմը՝ իր ժանրային տարօրինակություններով, նոր շունչ կտա մեր մշակութային աշխարհին և հետաքրքիր կլինի․ դրանով իսկ մեր ուզածին հասել ենք։ Իմ ուզածը՝ որպես ռեժիսոր, պրոդյուսեր, կայանալն էր, ստեղծել նոր ոճ, դրա հետ մեկտեղ անել ամեն ինչ, որ այն ծառայի հայ մշակույթին և ոլորտի զարգացմանը։ Վստահ եմ՝ նման նոր արտադրանքը մեզ վրա ուշադրություն է սևեռելու»,-նշում է Սերժ Գաբյանը՝ հավելելով՝ պետք չէ վախենալ նոր բաներ անելուց, փորձելուց։
Ֆիլմում ներգրավված են եղել թե՛ պրոֆեսիոնալ ու թե՛ ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, մեծ մասը՝ թատրոնի դերասաններ, ինչպես նաև արտիստներ, որոնց առաջին դերասանական փորձն է՝ ի դեմս, օրինակ, ռեփեր Նարեկ Հովսեփյանի։
«Իմ ոլորտը մի քիչ այլ է, առաջարկել են մի քանի ֆիլմում նկարահանվել, չեմ համաձայնել, քանի որ դրանք նույնատիպ են եղել։ Քանի որ ես շատ եմ սիրում իմ գործում կարծրատիպ կոտրել, նկատեցի, որ այս գործով կարծրատիպ ենք կոտրում»,-նշում է Նարեկ Հովսեփյանը (A-Chilla)։
Ֆիլմում նկարահանվել են նաեւ հանրահայտ դերասաններ Արսեն Գրիգորյանը, Ժիրայր Բաբազյանը, Արսինե Նավասարդյանը, Անդրանիկ Հակոբյանը, Արման Ղազարյանը եւ այլք:
Ըստ սցենարի՝ սփյուռքահայ բիզնեսմենին շանտաժի է ենթարկում նախկին գործընկերը։ Խնդիրը լուծելու համար բիզնեսմենը հրավիրում է մասնագետների ամբողջ աշխարհից: Միմյանց չհասկանալու և ոստիկանության հետ զուգահեռ ծավալվող ինտրիգների արդյունքում ստեղծվում է անկառավարելի մեծ խառնաշփոթ:
Նախատեսված է 18+ տարիքի հանդիսատեսի համար: Ֆիլմում կան հակասոցիալական գործողությունների տեսարաններ և բազմաբարբառ ժարգոնային խոսակցություն: Ֆիլմի միակ նպատակն է ծիծաղաշատ ժամանց տրամադրել հանդիսատեսին: Նախաձեռնող և իրականացնող «Հուլիգան Ստուդիոս» կինոարտադրական կազմակերպության առաջին կինոնախագիծն է:
Արմինե Բրսոյան
20:04
19:44
19:22
18:44
18:25
18:04
17:45
17:34
16:56
16:35
16:22
16:04
15:52
15:39
15:13
14:54
14:36
14:21
14:04
13:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13