Ֆրանսիան 1994 թվականին Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցնի, հաղորդում է AFP-ը: Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնը 2021 թվականին խոստովանել է, որ իր երկիրը պատասխանատու է 1994 թվականի ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում 800 000 գերազանցապես Ռուանդայի թութսիների սպանության համար: Հուշարձանը կտեղադրվի Փարիզում՝ Սենա գետի ձախ ափին՝ արտաքին գործերի նախարարությունից ոչ հեռու: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ: Այն լինելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեկ այլ հուշահամալիրի դիմաց։ Գաղափարն այն է, որ «պետությունն իր տեսանելի եւ մշտական հարգանքն արտահայտի զոհերի հիշատակին», նշել է նախագահի գրասենյակը՝ հավելելով, որ մրցույթը կհայտարարվի մայիսի վերջին: Երկար տարիների լարվածությունից հետո 2021 թվականին Մակրոնի կողմից նշանակված պատմաբանների հանձնաժողովը մեղադրական դատավճիռ է կայացրել արյունահեղության մեջ Ֆրանսիայի դերի վերաբերյալ: Դրանում ասվում է, որ Ֆրանսիան «կույր» է եղել Ցեղասպանության նախապատրաստման հարցում եւ կրում է «լուրջ եւ չափազանց մեծ» պատասխանատվություն, եւ Ֆրանսիայի կառավարությունը համաձայնել է այդ եզրակացությունների հետ: Սակայն հանձնաժողովը արյունահեղությանը Ֆրանսիայի մասնակցության ապացույցներ չի գտել։
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34