Աշխատանքային այցով Ճապոնիայի Կանսայ շրջանում գտնվող դեսպան Արեգ Հովհաննիսյանը ապրիլի 7-ին հանդիպում է ունեցել Կիոտո պրեֆեկտուրայի նահանգապետ Տակատոշի Նիշիկավայի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ճապոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ Շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության համար՝ նահանգապետը կարևորել է հայ-ճապոնական միջպետական հարաբերությունների նախընթաց 30 տարին և պատրաստակամություն հայտնել Հայաստանի հետ համագործակցելու գիտակրթական և զբոսաշրջության բնագավառներում: Տ. Նիշիկավան հույս է հայտնել, որ առաջիկայում կավելանա հայաստանցի ուսանողների թիվը Կիոտոյի համալսարաններում: Դեսպան Արեգ Հովհաննիսյանը կարևորել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերություններում կրթության և մշակույթի բաղադրիչը, ընդգծել այս ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Նա այս առումով դրական է գնահատել Հայաստանում ճապոներեն սովորելու հանդեպ պահանջարկի աճը՝ հատկապես երիտասարդների և համալսարանականների շրջանում: Դեսպանը զրուցակցին տեղեկացրել է նաև Հայաստանում ճապոներեն սովորելու աճող հնարավորությունների մասին՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կհաջողվի Կիոտոյի պրեֆեկտուրայի հետ հաստատել գիտակրթական և մշակութային փոխշահավետ համագործկցություն: Հանդիպման ավարտին դեսպանը հայտնել է Կիոտոյի և Կանսայ շրջանի մասին իր ջերմ տպավորությունների մասին և նահանգապետի խնդրանքով հակիրճ ներկայացրել Երևանի հնադարյա կոթողների, մասնավորապես՝ էրեբունի ամրոցի պատմությունը:
11:04
10:26
10:02
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01