Հայաստան հոնկոնգյան գրիպը կհասնի շուրջ մեկ ամիս անց՝ Ռուսաստանում տարածվելուց հետո, սակայն անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքով՝ մարդու համար ոչ մի նշանակություն չունի, թե հատկապես գրիպի ինչ վիրուսով է վարակվում՝ գրիպի А տեսակի H1N1, H3N2 ենթատեսակներով, թե B տեսակի շտամներով: Գրիպի բոլոր տեսակները միանման են տարածվում՝ օդակաթիլային ճանապարհով, եւ ախտահարում են միեւնույն օրգանային համակարգերը, ունեն բացառապես նույն կլինիկական նշանները եւ միանման են բուժվում: Գլխավորը ժամանակին մասնագետներին դիմելն ու նրանց հրահանգներին հետեւելն է: Իսկ վիրուսի տեսակների նույնականացումը, ըստ նրա, հետաքրքրում է միայն համաճարակաբաններին:
Լիանա Թորոսյանը նշեց, որ գրիպի բոլոր տեսակները կարող են միանման թեթեւ կամ բարդացումներով ընթանալ, իսկ շատ բան կախված է ինչպես հիվանդի պահվածքից, այնպես էլ ուղեկցող հիվանդությունների առկայությունից: Մասնագետը հավելեց, որ հիմնականում բարդացումներ են լինում քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում: Անկախ տեսակից՝ գրիպի նենգությունը հատկապես այն է, որ այն հրահրում է մարդու հիմնական հիվանդությունը, եւ այն սկսում է գլուխ բարձրացնել:
Ըստ մասնագետի՝ հենց այդ պատճառով քրոնիկական հիվանդություններով մարդիկ կամ տարեցները, երեխաները եւ հղիները, որոնց դիմադրողականությունը ցածր է, գրիպի եւ շնչուղիների սուր ինֆեկցիաների շրջանում պետք է առանձնահատուկ զգույշ լինեն:
Հիշեցնենք, որ ռուս մասնագետների կանխատեսումներով՝ հոնկոնգյան գրիպը Ռուսաստան կներթափանցի ձմռանը, հիվանդության բռնկում է սպասվում ամանորյա տոների ավարտին:
Հոնկոնգյան գրիպի հարուցիչն է А (H3N2) տեսակի վիրուսը: Այս հիվանդության մասին առաջին անգամ հայտնի է դարձել 1968 թվականին, որբ Հոնկոնգում գրիպի համաճարակ է սկսվել, ոից հետո այն տարածվել է նաեւ ուրիշ երկրներում: Վիրուսի շտամը հանկարծակի է երեւան եկել եւ, ինչպես հետո է պարզվել, եղել է թռչունների շրջանում տարածված գրիպի վիրուսների փոխակերպում: Մահվան ելքով դեպքերի մեծ մասը բաժին է ընկել ԱՄՆ-ին, այնտեղ 1970-ական թվականներին վիրուսի հետեւանքով մահացել է 33 հազար 800 մարդ:
1968 թվականի համաճարակից հետո А (H3N2) տեսակի գրիպի վիրուսների շրջանառությունը բազմիցս գրանցվել է հյուսիսային կիսագնդում (անցյալ տարի դա А/Switzerland/9715293/2013 (H3N2) շտամն էր), բայց դրանք զանգվածային հիվանդացություն չեն առաջացրել: Իսկ այս տարի տարածաշրջանին վիրուս է սպառնում, որը նկատվել է Հոնկոնգում (2014 թվականին), եւ ունի փքր-ինչ այլ հակագենային կառուցվածք, եթե համեմատենք նախորդ շտամի հետ, հետեւաբար հյուսիսային կիսագնդի բնակիչների դմադրողականությանը այն ծանոթ չէ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47