ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում 2016 թվականի օլիմպիական խաղերին մասնակցած հավաքական թիմերի գլխավոր մարզիչների կողմից ներկայացվող հաշվետվությունների լսումների հերթն այսօր հունա-հռոմեական ոճի ըմբշամարտինն էր: Հաշվետվությամբ հանդես է եկել հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, որը ներկայացրել է հավաքականի մարզիկների համար նախապես ըստ ժամանակացույցի կազմակերպված նախապատրաստական աշխատանքները: «Մենք պայքարում էինք 6 քաշային կարգերում վարկանիշ ձեռք բերելու համար, սակայն կարողացանք վարկանիշ ունենալ միայն 4 քաշային կարգերում՝ 66 կգ Միհրան Հարությունյանը, 75 կգ Արսեն Ջուլֆալակյանը, 85 կգ Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ Արթուր Ալեքսանյանը: Միհրանի և Արթուրի մասին չեմ խոսի: Արսենը, ումից մեդալ էինք սպասում, թույլ տվեց տակտիկական սխալ և դուրս մնաց հետագա պայքարից: Մաքսիմից նույնպես մեծ ակնկալիքներ ունեիք, բայց, ցավոք, դրանք նույնպես չարդարացան»,- ասել է գլխավոր մարզիչը:
Հաշվետվություններն ընդունող աշխատանքային խմբի ղեկավար, նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը շնորհակալություն է հայտնել մարզչին կատարած աշխատանքի համար և շնորհավորելով օլիմպիական չեմպիոն ունենալու կապակցությամբ՝ նշել է, որ չնայած Լևոն Ջուլֆալակյանը գոհ չէ իր բոլոր սաների մրցելույթներից, սակայն հավաքականի մասնակցությունը գնահատվում է լավ:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02