Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Արտակ Պողոսյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 17-ից 20-ն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նոր ծրագրերի իրականացման, կրթական ՏՀՏ-ների ներդրման շարունակականության ապահովման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Հանրակրթության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ծանոթացել են համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքին և արձանագրված արդյունքներին, մասնավորապես՝ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունները բաշխելու և վարչական վիճակագրության հավաքագրման վերաբերյալ, ստուգվել Շարժական ինտերնետային համակարգչային կայանի (ՇԻՀԿ) աշխատանքը՝ ուսումնական ծրագրեր, աշխատաժամանակ, դասընթացներ աշակերտների համար, ուսուցիչների վերապատրաստումներ և այլն:
Հոկտեմբերի 18-ին ԿՏԱԿ-ի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ս. Ասրյանը, ով ԿՏԱԿ-ի տնօրենին հանձնել է նախարարության Պատվոգիր, իսկ կազմակերպությանը՝ Շնորհակալագիր և երախտագիտություն հայտնել Արցախի կրթական համակարգին ցուցաբերվող աջակցության համար:
ԿՏԱԿ-ի և ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համագործակցության շրջանակում 2014թվականից ՇԻՀԿ-ը դասընթացներ և վերապատրաստումներ է կազմակերպում ԼՂՀ-ում: 2014թ. 22 համայնքներում կազմակերպված դասընթացներին մասնակցել են 235 աշակերտ և 389 ուսուցիչ, 2015թ.՝ 447 աշակերտ և 338 ուսուցիչ, իսկ 2016թ. ինն ամիսներին՝ 200 աշակերտ, 157 ուսուցիչ: ԿՏԱԿ-ը 2012 թվականին ստեղծել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կայքը, Ստեփանակերտ քաղաքի դպրոցներում իրականացրել է ներքին համակարգչային ցանցերի նախագծման աշխատանքները, յուրաքանչյուր տարի ապահովում է դպրոցների համակարգչային կենտրոնների ծրագրային թարմացումը, 2015-ից սկսած կազմակերպում է ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրության վարման, հիմնապաշարի ստեղծման, մշակման, սխալների շտկման և ամփոփման աշխատանքները։ Անցկացնում է սեմինար-վերապատրաստումներ Արցախի բոլոր շրջանների կրթության պատասխանատուների և Ստեփանակերտի դպրոցների տնօրենների համար՝ հանրակրթության վիճակագրության հավաքագրման մեթոդաբանության ներկայացման նպատակով:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02