Երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, եթե թուրքական ԱԹՍ-ներ և այլ զինատեսակներ չարտադրվեին»: Ակնայտ էր, որ Թուրքիայում նախընտրական քննարկումների շրջանակներում Արցախյան վերջին պատերազմն ու Սյունիքով միջանցքի երազանքի իրականացումը դառնալու են Էրդողանի իշխանության հաջողության պատմություններից մեկը: Սակայն, ուզում եմ հիշեցնել ձեզ հետևյալը. թուրքական «Բայրաքթարներն» առաջին անգամ սկսել են առհասարակ արտահանվել ուշադիր՝ 2018-ի գարնանը՝ Քաթար, այնուհետ, նույն թվականին նաև ՝ Ուկրաինա: Ադրբեջան թուրքական «Բայրաքթարները» հասել, ըստ բաց աղբյուրների, են Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված և ադրբեջանական խորհրդարանում վավերացված ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում, ինչը տեղի է ունեցել 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք անգամ բաց աղբյուրներով, առանց հետախուզական կարողությունների ՀՀ գործող իշխանությունները կարող էին և պարտավոր էին հետևել հակառակորդ երկրի ռազմատեխնիկական ձեռքբերումներին: Կոնտրաստի համար հիշեք ինքներդ, թե ինչով էր զբաղված ՀՀ իշխանությունը 2020-ի ընթացքում մինչեւ պատերազմ… 2020 թվականի հունիսին ձեռք բերված «Բայրաքթարները» խաղացին արյունալի ու դաժան դեր Արցախյան վերջին պատերազմում: Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեղքը ոչ միայն այդ տարիներին Ադրբեջանի զինման գործընթացին չհետևելն է, այլ նաև այն, որ 2018-ին գալով իշխանության, հիշեցնեմ, փոխել էին նախորդ իշխանությունների կողմից թողնված բանակի արդիականացման և սպառազինությունների գնման պլանը, ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցների փոխարեն («ՏՈՌ»-եր) գնելով խաղալիք անօգուտ «սամալյոտներ» ու դեռևս սովետական արտադրության ներկած, ժամկետանց հակաօդային միջոցներ («ՕՍԱ-ԱԿԱ»): Այս ամենից զատ, հիշեցնեմ նաև, որ Ապրիլյան պատերազմին առաջին անգամ Ադրբեջանն նույնպես օգտագործեց անօդաչու թռչող սարքեր: Այո, դրանք թուրքական չէին, ոչ պակաս արդիական իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ էին, որոնք սակայն չկարողացան վճռորոշ դեր խաղալ մարտի դաշտում և Ապրիլյան պատերազմի արդյունքներով Ադրբեջանը ռազմի դաշտում չհասավ իր նպատակներին, իսկ դիվանագիտական դաշտում ջախջախվեց (Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ):
Այս ամենն ի մի բերելով կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը երբեք չէր գրավի Արցախի մի մասը, եթե Հայաստանն ունենար նորմալ իշխանություն:
Արմեն Աշոտյան
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01