Եվրոպական կողմը դեռ չի շտապում մեկնաբանել երեկ Ադրբեջանի հերթական սադրանքը: Բանն այն է, որ ադրբեջանական զինուժն երեկ՝ կեսօրից հետո, կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ապա նաեւ Սոթքի հատվածում: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հայկական կողմն ունի 4 զոհ եւ 6 վիրավոր։ Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ ադրբեջանական զինուժը խրամատավորվեց Տեղ գյուղի դաշտերում, հարեւանությամբ հայկական կողմը սկսեց ինժեներական աշխատանք կատարել: Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե հայկական ստորաբաժանումներն են կրակ բացել Լաչինի շրջանի իրենց դիրքերի վրա։ Ադրբեջանական կողմում էլ զոհեր եւ վիրավորներ կան։ Այս լարվածության մասով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչպես է իրավիճակը գնահատել եվրոպական կողմը, քանի որ Հայաստանի սահմանին տեղակայված են ԵՄ դիտորդները: Նրանք պետք է արձանագրեին տեղի ունեցածը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւից: Նա նշեց, թե Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հետ ստուգում են սահմանին տիրող իրավիճակի մասին առկա ինֆորմացիան, եւ ներկայացրեց իր դիրքորոշումը՝ կապված իրավիճակի հետ: «Ես շատ ինֆորմացիա չունեմ տեղի ունեցածի վերաբերյալ: Ես հենց նոր հարցում ուղարկեցի պարոն Բորելի գրասենյակում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը՝հետաքրքրվելով, թե որտեղ է մեր դիվանագիտական առաքելությունը, որն այնտեղ տեղակայված է փետրվարից: Սակայն հիշեք, որ սա քաղաքացիական առաքելություն է, առանց զենքի են նրանք եւ չեն կարող կրակել», - նշեց նա:
Կովաչեւը նաեւ հավելեց, որ իրենք Ադրբեջանից պահանջում են դադարեցնել ցանկացած գործունեություն եւ ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ կոչ են անում անհապաղ դադարեցնել ցանկացած կրակոց սահմանին մոտ։
Ռուսական կողմից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց «Ժողովուրդ» օրաթերթին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02