ԵՄ-ն կոչ է արել երկու կողմերին հարգել իրար տարածքային ամբողջականությունը և վերադառնալ 1991 թվականի ընդունված գծերը:
12.04.23 | 17:51
Երեկվա ադրբեջանական ագրեսսիայից հետո այսօր ԵՄ-ն ափսոսանք է հայտնել տեղի ունեցած միջադեպի համար,որը հանգեցրել է հայ և ադրբեջանցի զինվորների մահվան: ԵՄ-ն կոչ է արել երկու կողմերին հարգել իրար տարածքային ամբողջականությունը և վերադառնալ 1991 թվականի ընդունված գծերը:
Ըստ ԵՄ-ի Ադրբեջանը և Հայաստանը պիտի շատ շտապ տանեն սահմանագծման և սահմանազատման իրական գործընթաց, ուշադրություն՝ հիմնված նախկին պարտավորությունների՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ձեռ բերված պայմանավորվածությունների հիման վրա:
ԵՄ-ի հայտարարությունը իր մեջ ներառում է մի քանի կարևոր բան
1)Մոռանալ 2020-ի նոյեմբերի 9ի , 2021թ հունվարի 11ի և նոյեմբերի 26-ի 3 եռակողմ հայտարարությունները, ըսը որոնց կար հնարավորություն չքննարկել Արցախի կարգավիճակը և թողնել ռուս խաղաղապահներին Արցախում:
2) Կեղծ է նիկոլական այն թեզը, ըստ որոնց նա հրավիրել է եվրոպացի դիտորդներին, քանի որ նրանք ընդունում են ՀՀ սուվերեն սահմանները: Նրանք ևս ուզում են որ լինի սահմանագծում և սահմանազատում, բայց ի տարբերություն ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի անգամ դրանից հետո պատրաստ չեն հսկել հայ-ադրբեջանական սահմանները զինված ուժերի միջոցով:
3) ԵՄ դիտորդները լուծում են մեկ խնդիր, անցնցում հեռացնել ՌԴ-ին տարածաշրջանից: Իշխանությունը այդ ամենի հետ խնդիր չունի, իսկ ընդդիմությունը չունի բավարար կամք և պատրաստակամություն, որպեսզի սկսի պրոցեսս եվրոպացիներին մեր տարածաշրջանից քշելու համար: