րկու երիտասարդ զինվորականներ մեղադրվում են զինվորական համազգեստ գողանալու մեջ և կանգնել են դատարանի առաջ։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Դավիթ Մ.-ին և Կառլեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայողներ, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել զորամասին պատկանող ավտոմեքենայի խցիկ և գաղտնի հափշտակել 15 լրակազմ զինվորական համազգեստ:
Նրանց մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձնաց կողմից նախնական համաձայնությամբ»։ Այս հանցանքի համար Քրեական օրենսգիրքը սահմանել է պատիժ տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:
Երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։
Քրեական գործը վերջերս է ընդունվել Սիսիանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ և դեռ դատական նիստի օր նշանակված չէ։ Նիստը կնախագահի դատավոր Արսեն Սարդարյանը։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47