Դիրքեր կորցնելու, դիրքեր վերցնելու հարցերը հնարավորինս քիչ քննարկեք, քանի որ դա կվնասի մեր զինվորներին ու մարտական գործողություններին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե՞ արդյոք հայկական ուժերը Ղարաբաղում վերագրավել են ապրիլյան մարտերում կորցրած որոշ դիրքեր:
«Խնդիրը մեծ տարածքների մասին չէ, եթե ծառայել եք՝ գիտեք, դա դասակի կամ վաշտի հենակետից անգամ փոքր է: Այս տիպի մանր տարածքների վերցնելու կամ տալու հարցը, եթե շատ քննարկենք, հավատացած եղեք, որ զինվորականներին լրջորեն կխանգարենք իրենց գործը կատարել»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ անցած տարիների ընթացքում ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը իրենց դիրքային բարելավման հսկայական աշխատանք են տարել: Հովհաննիսյանի խոսքով՝ հիմա դա կլինի մի նոր ավելի լավ դիրք, նոր մանևր:
«Դիրքերի բարելավում է գնացել ամեն տարի: Եվ եթե դուք հիշում եք, մենք ընդհանրապես չենք բարձրաձայնել դրա մասին: Որովհետև երբ կա հակառակորդի հետ, այսպես կոչված՝ խրամատային անմիջական շփման պայման, յուրաքանչյուր նման քայլ՝ մի քիչ առաջ, մի քիչ հետ, մի քիչ ձախ, ամեն անգամ չի կարելի մեկնաբանել: Հետո, ի վերջո, էս պահին էդ զորքը կանգնած ինչ-որ բան է ուզում անել: Հիմա դուք ուզում եք, որ ինքը էդ ինչ-որ բանը չարած՝ պատմի՞ դրա մասին, արեց-պրծավ, միանգամից զեկուցի՞: Զորքը կաշխատի, ամեն ինչ կավարտվի, կգա իրավաբանական մի հատ ելակետի, էն ժամանակ շատ բան կներկայացվի ձեզ»,-պարզաբանեց ՊՆ մամուլի խոսնակը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47