Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի շուրջ 160 պատանու առջև` հնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: Միլանի մարզիչներին և միջազգայի ճամբարը Հայաստան բերելու Ամերիաբանկի այս նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Ճամբարը կանցկացվի «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո: Ճամբարը Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաների ու աղջիկների համար է, որոնք մասնակցել են Հայաստանի առաջնություններին, խաղում են մարզերի ֆուտբոլային ակումբներում և առանձնանում են իրենց խաղով: «A World Soccer Poll»-ի կողմից բոլոր ժամանակների լավագույն ակումբը ճանաչված AC Milan-ի պաշտոնական ճամբարները ամեն տարի հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին ընդունում են հազարավոր պատանիների Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից և տասնյակ այլ երկրներից: Հայաստանում առաջին անգամ կայանալիք ճամբարը տեղի կունենա ֆուտբոլի ակադեմիայում երկու հերթափոխով` մայիսի 28-ից հունիսի 1-ը և հունիսի 3-ից հունիսի 7-ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44