Գեղարքունիքի մարզի տարածքում գործող կաթի վերամշակման 3 ձեռնարկությունները հիմնականում լուծում են կաթի մթերման խնդիրները՝ թեթեւացնելով անասնապահական տնտեսությունների հոգսերը եւ մթերված կաթի դիմաց վճարումները կատարելով ժամանակին: Ինչպես հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսությունները տարվա ընթացքում կաթի մթերման հետ կապված խնդիրներ չեն ունեցել:
«Ինչ վերաբերում է կաթի մթերմանը, ապա պետք է ասեմ, որ այս տարի կաթի մթերման գները Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձրը մեր մարզում են՝ շնորհիվ Վարդենիսում, Ակունքում եւ Լճաշենում գործող կաթ մթերող ընկերությունների: Կարեւորն այն է, որ մեր մարզում տնտեսությունները կաթի մթերման խնդիր չունեն եւ մթերված կաթի դիմաց վճարվում են ժամանակին ու ամբողջությամբ»,- Վարդենիսի քաղաքապետարանում ֆերմերների հետ հանդիպման ժամանակ նշել է Ռաֆիկ Գրիգորյանը:
Իսկ կաթի վերամշակման ձեռնարկություններից ստացված տվյալներով՝ Վարդենիս քաղաքում, Ակունք եւ Լճաշեն գյուղերում գործող ձեռնարկություններում կաթի մեկ լիտրը մթերվում է 110-140 դրամի սահմաններում: Բոլոր 3 ձեռնարկություններն էլ ոչ միայն կարողանում են ժամանակին վճարել անասնապահական տնտեսություններին, իրացնել իրենց արտադրանքը, այլ նաեւ իրենց արտադրություններն ընդլայնելու ցանկություն եւ ծրագրեր ունեն: Գեղարքունիքի մարզում, ըստ մարզի համայնքներից ստացված տեղեկատվության, կաթի մթերմամբ զբաղվում են նաեւ մայրաքաղաքի կաթ վերամշակող առանձին ձեռնարկություններ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47