Կոռուպցիայի դեմ պայքարելով, N-երորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով` կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերությունը ներկայացնող Արամ Աբրահամյանի՝ ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ հարցին ու դիտարկմանը, որ «քրեականացված են բոլոր բաները, որոնք անում են մեր չինովնիկները»:
«Ես համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարելով, N-երորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով՝ կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում: Մեր կարծիքով մանրամասն գրել ենք, թե ինչ գործողություններ ենք անելու, որպեսզի այդ հնարավորությունը մինիմումի բերենք թե՛ հարկային ու մաքսային դաշտում, թե՛ կառավարության որոշումների դաշտում, թե՛ գնումների դաշտում, թե՛ օտարերկրյա ֆինանսավորման դաշտում, թե՛ բիզնեսի համահավասար և պարզ պայմաններ ստեղծելու դաշտում»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերում է դրանից բխող ենթահարցին՝ այդ դեպքում, հնարավո՞ր է վերանայվի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը, ո՞վ պետք է դուրս գա, ո՞վ պետք է մտնի այնտեղ, Կարեն Կարապետյանը կարծիք հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն այս պահին անհրաժեշտ կառույց է: «Մենք պետք է ֆիքսենք, որ այն կառույցները և այն միջավայրը, որը որ կա, իդեալական չէ, այդ իսկ պատճառով մի կառույց է ստեղծվում, որը փորձում է համախմբել, ամփոփել, ախտորոշել և որոշակի որոշումներ տալ»,- հավելել է Կարեն Կարապետյանը:
Հիմա կառավարությունը փորձում է այս մարմնում ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի և՛ դաշտը բաց լինի, և՛ կառավարության անդամները արտաքին դաշտից ստանան անհրաժեշտ ազդակներ:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02