«Հայաստանը Թուրքիային, Արցախն Ադրբեջանին». սա է եղել Արևմուտքի պլանը «թավշյա հեղափոխությունից» մինչև վերջերս
05.05.23 | 19:41
«Հայաստանը Թուրքիային, Արցախն Ադրբեջանին». սա է եղել Արևմուտքի պլանը «թավշյա հեղափոխությունից» մինչև վերջերս:
Արևմուտքը փորձում է պլանը փոխել՝ և՛ Հայաստանը, և՛ Արցախն Ադրբեջանին(Իսրայելին), սրա մասին է խոսում ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն առ այն, որ Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում բանակցում են նաև էթնիկ փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության մասին, սա նախկին Խորհրդային Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձի մասին է, որոնց թիվը շատ մեծ է, այնպիսի թվի մասին է խոսքը, որը կարճ ժամանակ անց էթնիկ փոքրամասնությունից դառնալու է էթնիկ մեծամասնություն:
Ըստ Արևմուտքի խոսափողներից մեկի՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի, այս ամենը կարող է միս ու արյուն դառնալ հունիսի 1-ին՝ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ:
Սա արևմտյան, հակահայկական, հակառուսական, հակաիրանական պլանն է, որի համար աշխատում են ՀՀ իշխանությունները, միջազգային հանրությանն ապավինող «իմաստուն» քաղգործիչները, հակառուսականություն քարոզող, «ինքնիշխան» կեղծ ընդդիմադիրները, սև գործից հետո սրանց փոխարինելու համար դիրքավորված վաշխառուն իր թիմով և նմանատիպ այլ դեմքեր:
Այս ամենի դեմ հանուն Հայաստանի և Հայկականության դրսում պայքարում է Ռուսաստանը և հայկական սփյուռքի փոքրաթիվ, բայց ազդեցիկ ներկայացուցիչներ, ներսում՝ Հայ եկեղեցին(ոչ ամբողջ կազմով) և հատուկենտ իրական, անկեղծ ընդդիմադիրներ:
Աշխարհաքաղաքական քամուն հակառակ գործելը և Հայաստանը մեծ արկածախնդրությունների մեջ ներքաշելը մեկ պատճառ ունի՝ ազգային էլիտայի բացակայություն: