Սեուլում կայացած համաժողովի ժամանակ երիտասարդը հարցրել է Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Մային, ում կարողությունը գնահատվում է 22.2 մլրդ դոլար, թե ինչ կաներ նա, եթե 25 տարեկան լիներ և նոր-նոր սկսելիս լիներ իր բիզնեսը:
AdMe.ru-ն ներկայացնում է, թե ինչպես է պատասխանել Ասիայի ամենաթանկարժեք ինտերնետ-ընկերության հիմնադիրը, ով ժամանակին չէր կարողացել «ստանալ նույնիսկ Kentucky Fried Chicken ռեստորանի մենեջերի օգնականի աշխատանքը»: Ջեք Ման մի շարք խորհուրդներ է ներկայացրել երիտասարդներին:
1.Հնարավորություններ փնտրեք: Հնարավորություններ կան ամենուր: Այժմ բոլորն ասում են, որ համացանցը ապագան է: 10 տարի առաջ համացանցը հոյակապ տիրույթ էր, քանի որ շատ բան չգիտեին դրա մասին, իսկ այժմ համացանցում բարդ է, քանի որ բոլոր խելացի մարդիկ այնտեղ են: Դուք պետք է դուրս գաք իրական հատվածներ:
2.Կիրառեք տեխնոլոգիաները: Եթե ցանկանում եք ռեստորան բացել, տեխնոլոգիաներ կիրառեք, որպեսզի այն յուրահատուկ դարձնեք, տարբերվեք բոլորից, եղեք տարբեր:
3.Լայն մտածեք: Մտածեք «հակառակ ուղղությամբ»: Երբ բոլորը համամիտ են ինչ-որ բանի հետ, մեկ րոպե մտածեք. «իսկ դա ճի՞շտ է»: Երբ բոլորը դեմ են ինչ-որ բանի, կրկին մտածեք. «գուցե նրանք ճիշտ չեն, գուցե այստեղ հնարավորություն կա»:
4.Մի անհանգստացեք: Եթե 25 տարեկան եք, մի անհանգստացեք: Ձեր թույլ տված յուրաքանչյուր սխալ մեծ ձեռքբերում է ձեզ համար:
5.Մի շտապեք: Ես ինձ համար հետևյալ ծրագիրն եմ գծել, որը ներկայացրել եմ նաև երիտասարդներին: Մինչև 20 տարեկանը ուսանող եղեք, սովորեք ինչ-որ բան: Մինչև 30 տարեկանը հետևեք ինչ-որ մեկին: Ուժերը փորձեք ոչ մեծ ընկերությունում: 30-40 տարեկանում աշխատեք ինքներդ ձեզ համար, եթե իսկապես ցանկանում եք ձեռներեց դառնալ: 40-50 տարեկանում արեք այն, ինչ ձեզ մոտ լավ է ստացվում: Մի փորձեք վազել ինչ-որ այլ բանի հետևից: 50-60 տարեկանում աշխատեք երիտասարդների հետ: Նրանք կարող են շատ բան անել ձեզանից ավելի լավ: Սովորեցրեք նրանց և այդպիսով ներդրում արեք: 60-ից հետո ժամանակը ծախսեք ձեզ վրա, հանգստացեք:
6.Սխալվեք: Իմ խորհուրդը երիտասարդներին` բավականին սխալներ արեք: Դուք կընկնեք և կբարձրանաք: Վայելեք այդ ընթացքը, ձեր երիտասարդությունն ու կյանքը:
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44