Կրկնակի շրջափակման մեջ գտնվող Արցախի Եղցահող գյուղում բնակիչներն ապրում են բնականոն կյանքով, գյուղից ոչ մեկ չի էլ պատրաստվումա անցնել ադրբեջանցիներ տեղադրած անցակետով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
«Մեր գյուղից մինչեւ հիմա որեւէ մեկը դուրս չի եկել, ադրբեջանական անցակետով չեն անցել, հիմա էլ դուրս չեն ցանկանում գալ, մինչեւ հարցը լուծվի: Առաջին անհրաժեշտության դեղորայք եւ այլ մթերքներ, անասունների համար անասնակերը գյուղ են հասցրել ռուս խաղաղապահները»,-ասաց նա
Գյուղապետը նշեց, որ գյուղից միայն երկու հոգի առողջական խնդիրներով Գորիս էին մեկնել, այժմ աշխատանքներ են տանում նրանց վերադարձնելու համար:
Հակոբյանի խոսքով՝ գյուղում խուճապ չկա, գյուղացիները հաստատակամ են իրենց գյուղում ապրելու հարցում, չեն էլ ցանկանում լքել իրենց տները:
«Գյուղացիները եթե գյուղը լքելու ցանկություն ունենային, նախքան կամրջի փակվելը կլքեին գյուղը, բայց, ընդհակառակը, մի բան էլ ավելացել են, կոնկրետ՝ 2-3 ընտանիք ավելացել են», - նշեց նա:
Նշենք, որ Եղցահողն ունի 153 բնակիչ:
Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից:
20:44
19:25
19:04
18:33
18:08
17:45
15:47
15:35
15:17
15:05
14:45
14:26
14:17
14:05
13:36
13:29
13:16
12:55
12:39
12:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03