Կարեւոր հուշում՝ մեզ փրկիչ առաջարկողներին, մի հատ կողմնորոշվեք, ձեր Աստվածը էն Աստվածն է, որ նկարագրված է մեր Սուրբ Գրքում, թե՞ ձեր կուսակցական կանոնագրքերում
07.05.23 | 14:05
Այսպէս է ասում Տէրը. «Թող անիծեալ լինի այն մարդը, որ իր յոյսը կը դնի մարդու վրայ՝ ապաւինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կ՚ապստամբի Տիրոջ դէմ։
Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կը դնի, որ Տէրը նրա յոյսը կը դառնայ։
Երեմիա 7
Մեզ մինչեւ հիմա որոշ խմբակներ փորձում են համոզել, որ գոյություն ունեն կիբորգներ, որը ֆաշիզմի գաղափարախոսության մեջ է տեղավորվում, բայց մենք իբրեւ քրիստոնեա պետք է հստակ ընդգծենք, որեւէ մեկին չափելուց նախ նրա արժեքները պետք է չափենք, երկրորդ նրա արդյունքը դա է պատվիրված մեզ վերեւից, ու չի կարող քրիստոնեա մարդը առաջնորդ ընտրել նրան, ով ոչ թե Տիրոջ կամքը ու արդարությունն է փնտրում, ու գործում այլ վատիկանյան պոռնիկների թելադրած օրակարգով: Երկիրը լցրել է հակաքրիստոնեական հկներով ու կառույցներով, այդյունքում ամեն ինչ դարձել է վաճառքի ենթակա, ու հիմա էլ փոխանակ գլուխները կախ ներեղություն խնդրեն ասում են՝ մենք ձեզ փրկելու ենք:
Ստեղ շատ կարեւոր հուշում՝ մեզ փրկիչ առաջարկողներին, մի հատ կողմնորոշվեք, ձեր Աստվածը էն Աստվածն է, որ նկարագրված է մեր Սուրբ Գրքում, թե՞ ձեր կուսակցական կանոնագրքերում:
Որպես հուշում ասեմ՝ Սուրբ Գրքի Աստվածը իր հոտին լքողին վարձկան է ասում, իսկ էն առաջնորդին, որի կառավարման ժամանակ հակաքրիստոնեական և հակահայկական կառույցներ են գործել ազատ, ու թիրախավորել մեր արժեքները մահվան ու նզովքի արժանի է համարում թե՛ նրան, թե՛ նրան հավանություն տվողին:
Հիմա կողմնորոշվեք, կամ դուք շարունակում են ձեր կուսակցապետերին մեզ որպես փրկիչ հրամցնել ՝ դրանով նաեւ արժանանալով նզովքի, քանի որ անարժանին հավանություն տվողը, նրա արածների համար պատասխանատու է
հենց նրա չափ:
Կամ որոշում եք արդարությամբ ապրել ու մերժել նրանց, որոնց թուլամորթության կամ արծաթասիրության պատճառով, երկիրը լցվել է հակաքրիստոնեական կառույցներով: