Իրաքի կառավարական զորքերը, որոնք շարժվում են դեպի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր հենակետը համարվող Մոսուլ քաղաքը, մտել են դեպի քաղաքը տանող ճանապարհին գտնվող վերջին բնակավայրը:
Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է Թել Կայֆ բնակավայրին, որն ԻՊ «մայրաքաղաքից» գտնվում է 5 կմ հեռավորության վրա:
Հայտնի է, որ կառավարական զորքերը տեղակայվել են 2 թաղամասում ու այնտեղ կարմիր դրոշներ բարձրացրել: Բացի դրանից՝ նշվում է, որ Թել Կայֆում հասցված ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է Մոսուլում ծայրահեղականների ղեկավարի տեղակալը:
Աղբյուրը հիշեցնում է, որ իրաքյան զինված ուժերի մոտեցման ֆոնին իսլամիստ ահաբեկիչներն օրերս Մոսուլում 284 մարդու են մահապատժի ենթարկել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, քրդական զորամիավորումները (փեշմերգա) ու իրաքյան զորքերը հոկտեմբերի 17-ից լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլ քաղաքի մոտ՝ նպատակ ունենալով մաքրել իրաքյան Նայնավա նահանգն ու դրա վարչական կենտրոն համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից:
Հայտնի է նաև, որ միջազգային կոալիցիայի ռազմական օդուժը հոկտեմբերի 16-ից ռմբակոծում է ԻՊ-ի դիրքերն ու աջակցում Մոսուլի ազատագրման գործողությանը:
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնություն տրամադրել իրաքյան բանակին Մոսուլի ազատագրման հարցում:
«Սա ԻՊ-ի վերջնական ջախջախմանն ուղղված արշավի շրջանակում որոշիչ պահ է»,-ընդգծել է ամերիկացի պաշտոնյան:
Քարտերը նաև վստահություն է հայտնել առ այն, որ Իրաքի իշխանությունները կհաղթեն «ընդհանուր թշնամուն» ու կազատագրեն Մոսուլը, ինչպես նաև երկրի մնացած տարածքներն ԻՊ-ից:
Հիշեցնենք, որ Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն ԻՊ-ի կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55