Վաղը իմ ու մնացած բոլոր նրանց տոնն է, ում հերոսը Բաղրամյանն է
08.05.23 | 12:00
Վաղը՝ մայիսի 9-ին ,հայ ազգի առաջին դարից սկսած երեք մեծագույն հաղթական տոներից մեկի 78 -րդ ամյակն է, որով մենք կրկին անգամ կարողացանք ապրելու, կրթվելու ու մեր մշակույթը պահպանելու իրավունք ձեռք բերել ։
Մենք՝ իբրև ազգ, առաջին դարից սկսած առաջին հաղթանակը տարանք 301 թվականին ,որով ազատվեցինք ասորական տիրապետության տարիներից հետագայում նաև հելենիզմից մեր մեջ ներդրված ստի ու կեղծիքի հակամշակույթից ու վերադարձանք մեր արմատներին ։
Հետագայում, երբ մենք, հեռանալով մեր արմատներից ,հայտնվեցինք թուրքական, պարսկական ու արաբական լծի տակ , վերջնական կորցրնելով մեր հայրենիքը, կրկին անգամ ապրելու ,կրթվելու ու մեր արմատներին վերադառնալու հնարավորություն ստացանք շնորհիվ մեր ուղղափառ եղբայների ու մեր հայրերի 1828 թվականին տարած հաղթանակի, որով ներկայիս Հայաստանը վերջնական ազատագրվեց ֆրանկո-պարսկական լծից, որտեղ հայը որպես անիրավունք ,նվաստ ստրուկի ու աշխատուժի կարգավիճակ ուներ ։
20-րդ դարի երկրորդ կեսին մեր ազգը կրկին անգամ կանգնած էր վտանգի առաջ։ Էն թշնամին, որը արևմուտք է կոչվում ,կրկին անգամ ցանկանում էր իր կողմից զինված թուրքի ձեռքով հայտնվել մեր տարածաշրջանում ու վերջնական ավարտին հասցնել մեր կոտորածը ու կրկին (բեռլին- բաղդադ )երկաթգծով դերզոր տանել մեզ ,ինչը հնարավոր եղավ կանխել մեր հայ և ռուս եղբայրների 1945 մայիսի 9-ին ամրագրված հաղթանակով ։
Սա շատ ամփոփ նկարագիրն է մեր բոլոր հաղթանակներից ամենա կարևորների ,որի մասին շատերը լռում են ։
1991-ից սկսած ,երբ հայտնվեցինք կեղծ ազատության թակարդում ,
որոշները Բաղրամյանի փոխարեն մեզ մտացածին ու հորինված հերոս են մատուցում ՝նպատակ ունենալով մեզ կրկին ֆաշիզմի զոհ դարձնել։
Բաղրամյանի հաղթանակը մեզ հնարավորություն տվեց պահպանել մեր մշակույթը, ինքնությունը ,որով նաև արցախյան պատերազմ հաղթեցինք, բայց եթե հաղթանակ տաներ մտացածին ու հորինված հերոսը, թուրքական զորքերը օրերի ընթացքում հայտնվելու էին ներկայիս Հայաստանի տարածքում ,իսկ հորինված ու մտացածին հերոսը իր պայմանավորվածությունների ու էլի մի քանի իրերի հետ հայտնվելու էր դերզորում ։
Վաղը իմ ու մնացած բոլոր նրանց տոնն է, ում հերոսը Բաղրամյանն է ։
Ես վաղը իմ ընկերների հետ ժամը 12։00-ին կլինեմ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում, որտեղից (Անմահ Գնդի ) կողմից կազմակերպված քայլերթով կիջնենք Հաղթանակի այգի ՝տոնելու մեր հաղթանակը հայրենական պատերազմում: