Ամերիկացի պոռնոդերասանուհի Ջեսիկա Դրեյքն ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել է սեռական ոտնձգությունների համար: Daily Mail-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Լոս Անջելեսում մամլո ասուլիսի ժամանակ:
Դրեյքի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել մոտ 10 տարի առաջ գոլֆի մրցումների ժամանակ Կալիֆոռնիայում: Դերասանուհու խոսքով՝ բիզնեսմենը նաև կպչուն ձևով իրեն փող է առաջարկել ինտիմ մտերմության դիմաց: Ինքը մերժել է:
«Նա սիրաբանում էր ինձ հետ և առաջարկեց միասին անցնել գոլֆի դաշտով, ես համաձայնվեցի,- հայտնել է դերասանուհին:- Այդ ժամանակ նա խնդրեց իմ հեռախոսահամարը, ու ես տվեցի: Այդ երեկո ավելի ուշ նա ինձ հրավիրեց իր բնակարան: Ես ասացի, որ չէի ցանկանա մենակ գնալ, ուստի ինձ հետ ևս երկու կին գնացին»:
«Երբ մենք մտանք, նա ամուր բռնեց մեզնից յուրաքանչյուրին, գրկեց և համբուրեց՝ թույլտվություն չհարցնելով»,- ասել է Դրեյքը: Մոտ կես ժամ անց կանայք գնացել են:
Դերասանուհու խոսքով՝ դրանից հետ իրեն զանգահարել է Թրամփը կամ նրա ներկայացուցիչը: Նրան առաջարկվել է 10 000 դոլար և միլիարդատիրոջ մասնավոր ինքնաթիռից օգտվելու հնարավորություն Թրամփի հետ ինտիմ մտերմության դիմաց: Դրեյքը հրաժարվել է՝ ասելով, որ պետք է Լոս Անջելես վերադառնա:
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44