«Խորհրդանշական է, որ Շուշիի ազատագրման պատմական օրը դատարանի դահլիճում են զինվորականներ՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը և Շուշիի ազատագրող հրամանատարներից մեկը Սեյրան օհանյանը»,-Կոռուպցիայի հարցերով դատարանի դմիմաց հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի նույն օրը դատարանի դահլիճում էին Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը: Պատգամավորի խոսքով, այն իշխանութունների մոլագարության ցուցանիշն է: Նա կարծխիք հայտնեց, որ խաղաղության պայմանագիր չի կնքվելու և եթե անգամ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ապա այն լինելու է պատերազմի և կապիտուլյացիայի փաստաթուղթ:
«Նախ՝ իշխանության ջանքն է ամեն անգամ «խաղաղություն-խաղաղություն» շրջանառելով մարդկանց մտքերի վրա ազդել, թե իրականում ինչ-որ բան ստորագրվելու է: Ընդդեմ կապիտուլյացիայի այսօր ոտքի կանգնած ցանկացած մարդ այս իշխանությունների կողմից դիտվում է որպես խոչընդոտ, վտանգ, նույնիսկ մահացած մարդիկ են դիտարկվում որպես խոչընդոտ և վտանգ, ինչնպես օրերս «Նեմեսիսի» հուրշարձանի շուրջ քննարկումները փաստեցին»,-ասաց Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են դատվում հայ գեներալները և արդյոք փաստը կապ ունի ստորագրվելիք փաղաղության պայմանագրի հետ: Նա հայտնեց, որ «Նեմեսիսի» հերոսների արձանի տեղադրման որոշումը Երևանի ավագանին ընդունել է այն ժամանակ, երբ գործող իշխանությունները 180 աստիճանով հակառակ քաղաքականություն էին վարում՝ պետական մակարդակով խոսում էին Թուրքիայի թշնամական, ցեղասպան քաղաքականության, արցախյան 44-օրյա պատերազմում ամբողջական ներգրավվածության մասին, ավելին՝ թուրքական ապրանքների էմբարգոն էր տարածվում և դրա համատեքստում արվեց մի բան, որը հանրության ուշադրությունից դուրս մնաց: Գեղամ Մանուկյանը նկատեց, որ այն օրը, երբ Չավուշօղլուն խոսում է «Նեմեսիսի» հուշարձանի մասին՝ Էրդողանի մամուլի խոսնակը բառացի ասել է. «Ի՞նչ է, կարծում եք անպատասխան պետք է մնա Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրելը: Մեղադրելու հարցում մենք չէինք կարող լկռել»:
«Այսինքը, միայն «Նեմեսիսի» հերոսների հուշարձանը չէ, այլ Հայոց ցեղասպանության հանրայնացման, միջազգայնացման, նույնիսկ Հայաստանում հիշատակման դեմ էր թուրքական այդ ջղագրգռությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդը հուշարձանի ապամոնտաժում թույլ չի տա: Նա տեղեկացրեց, որ խմբակցության պատգամավորներով այցեր են ունենում մարզերում և ուրախությամբ արձանագրել են, որ հանրության մոտ էլեկտրականացվածությունը, լուրջ անհանգստությունը անվտանգության հարցում շատ ցցուն է դարձել վերջին տարիների ֆոնին:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56